Արարատի բժշկական կենտրոնում 3-ամյա հրաշք փոքրիկ աղջնակի մահվան փաստով քրեական գործ է հարուցվել բժշկի նկատմամբ (Ֆոտո, տեսանյութ)
TVShamshyan.com-ը գրում է․
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արարատի բաժնի հետաքննչական բաժանմունքում ՀՀ քր օր-ի 130 հոդվածի 2-րդ մասի «բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելը կամ ոչ պատշաճ կատարելը, որն անզգուշությամբ առաջացրել է բուժվող հիվանդի մահ» հատկանիշներով:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված քրգործը հարուցվել է «Արարատ» բժշկական կենտրոնում Արարատի մարզի Արարատ գյուղի 3-ամյա բնակիչ Ադրիանա Թառոյանի մահվան փաստով:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քրեական գործը հարուցվել է հետաքննիչ Օնիկ Սահակյանի կողմից և հարուցված քրեական գործը փոխանցվելու է Հայաստանի քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն: