Իրանը խոստովանել է, որ ինքնաթիռի կործանման պատճառը մարդկային սխալն էր
ՄիջազգայինԹեհրանում վթարի ենթարկված ուկրաինական Boeing 737 պատահաբար գնդակահարվել է մարդկային սխալի հետևանքով: Այս մասին ասված է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ:
Գլխավոր շտաբից հայտնել են նաև, որ ինքնաթիռը կործանել են, քանի որ այն թռիչքի պահին եղել է կարևոր ռազմական օբյեկտի հարևամնությամբ, դա տեղի է ունեցել «բարձր մարտական պատրաստության» պայմաններում:
Իրանի նախագահ Հասան Ռոհանին ևս հանդես է եկել պաշտոնական հայտարարությամբ՝ հաստատելով, որ ինքնաթիռը խփվել է մարդկային սխալի պատճառով։
«Իրանի Իսլամական Հանրապետության Զինված ուժերը գտնվում են լիակատար պատրաստվածության վիճակում, ինչը, ցավոք, հանգեցրել է այս ահավոր աղետին, որը տասնյակ անմեղ մարդկանց կյանք է խլել մարդկային սխալի եւ սխալ հրաձգության պատճառով»,- նշվում է Հասան Ռոհանիի հայտարարությունում։