Երևան, 14.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն է Տիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներին Հայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումների Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ» Գեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ» Բավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ» «Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ» «Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»


«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է

Հասարակություն

«Ես 13 տարի չեմ հղիացել, իմ թանկ երեխեն էր»․ 16-ամյա աղջկա մայրը պատմում է։ Մայրը համոզված է, որ Սառայի և նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ չեն եղել։ Կասկածյալին միայն սպանության մեղադրանք է առաջադրվել։ Աղջիկը սպանության հաջորդ օրը 16–ամյակը պիտի նշեր տանը։

Sputnik Արմենիան գրում է․ Հայաստանի մարզային քաղաքներին բնորոշ հասարակ հինգհարկանի շենքի ամենավերջին շքամուտքի դիմաց երեք միանման ծաղկեպսակներ են դրված։ Առաջինի սգո ժապավենի վրա գրված է «մայրիկից», երկրորդինի վրա` «մորաքրոջից», երրորդինի վրա` «տաքսի «Գետափից»։

Ծաղկեպսակների մոտ ամենասովորական դագաղի կափարիչ է, որի վերևում էլ ամենասովորական լամպ է վառվում։

 

Սակայն հանգուցյալը, որին նվիրված է այս ամենը, ցավոք, ամենևին էլ սովորական չէ։ Հունվարի 5-ին` Սուրբծննդյան գիշերը, Երևանի բնակարաններից մեկում հայտնաբերվել էր Սառա անունով անչափահաս աղջկա դին։ Աղջիկը, որին խեղդելով էին սպանել, Արտաշատ քաղաքից էր։ Նրա սպանության մեջ կասկածվող 26-ամյա Ռաֆայել Սուքիասյանն արդեն կալանավորված է և խոստովանական ցուցմունք է տվել։

Հյուրասենյակի կենտրոնում, բաց շագանակագույն դագաղում պառկած է աղջիկը` ճակատն ու վիզը փակ, քանի որ երեխայի մարմնի այդ հատվածներում կապտուկներ կան։ Դագաղի մոտ նստած լալիս են տարբեր տարիքի կանայք։ Դեռ առավոտյան ժամը 11-ն է, Սառայի հուղարկավորությունը տեղի կունենա ժամը 14-ին, այնպես որ բնակարանում դեռ միայն ամենահարազատներն են հավաքվել։

Կանայք սուր են արձագանքում անծանոթների,  տվյալ դեպքում իմ հայտնվելուն։ Մոտենում է Սառայի մայրը` Նելլի Կարապետյանը։

Ռաֆայել Սուքիասյան

– Դուք ո՞վ եք։

– Լրագրողներ ենք։

– Ի՞նչ։ Ինչի՞ եք եկել։ Էլի շոո՞ւ պիտի սարքեք։ Գնացեք։

Կինը լացում ու խոհանոց է գնում` իր հետևից շրխկացնելով դուռը։ Դռան հետևից հեծկլտոց է լսվում։

– Աստված ջան, ախր ինչի՞ համար։ Ինչի՞ համար…

Գործընկերս դուրս է գալիս բնակարանից։ Ես պայուսակիցս հանում եմ հանգստացնող հաբը, որը վերցրել էի ինձ հետ` իմանալով, թե ուր եմ գալու։ Մտնում եմ խոհանոց և հանգստացնող հաբը մեկնում կնոջը։

– Երբ հորքուրս մահացավ, մենակ էս էր ինձ փրկում։

– Իսկ էդ ի՞նչ է։

Ասում եմ դեղի անունը, կինը քմծիծաղ է տալիս, թե դստեր մահից հետո ավելի ուժեղ դեղեր է խմել, բայց իմ հաբը ամեն դեպքում վերցնում է։ Կիսաջղային նայում է ինձ.

– Ես երեկ զանգահարել եմ ձեր գործընկերոջը ու ինչ ասես ասել… (նկատի ունի լրագրողին, որը հրապարակել էր մեռած երեխայի լուսանկարը)։ Թող ինձ իմ վշտի հետ հանգիստ թողնեն։ Իմ թանկ երեխեն էր։ Ես 13 տարի չեմ հղիացել, հասկանո՞ւմ ես։ Ու Սուրբ ծննդին էր ծնվել…

– Ու էդ օրն էլ սպանեցին նրան…

– Հա, – հեծկլտում է կինը, – երեխես ինձ հետ էր ապրում` էստեղ։ Երևան էր գնացել ծնունդը նշելու ընկերների հետ։ Մենք որոշել էինք, որ հունվարի 5-ին նա ընկերների հետ ծնունդը կնշի Երևանում, իսկ 6-ին` տանը, ընտանիքի հետ։ Ես նրան 15 հազար դրամ էի տվել ծնունդը նշելու համար։ Ու էդ անտեր փողի, կոտրված հեռախոսի ու պլանշետի համար, որ անգամ իրանը չէր, նրան սպանեց էդ … (հայհոյանք)։ Կայքերում ստում են, էդ տղեն նրան ձեռք չի տվել (նկատի ունի սեռական հարաբերությունը)։

Ռաֆայել Սուքիասյան

Վարձով բնակարանում, որտեղ գտել են Սառայի դին, ապրում էր նրա ընկերուհին։ Սառայի հեռախոսը կոտրվել էր, չէր աշխատում, նա ծանոթներից մեկից ժամանակավոր վերցրել էր պլանշետը, որը զանգելու հնարավորություն էլ ուներ։ Երեկոյան Սառան զանգահարել էր մայրիկին, ասել, որ պլանշետի մարտկոցը շուտով կնստի, գնում է ընկերուհու տնից իրերը վերցնի, հետո Արտաշատ կվերադառնա։

Երբ Սառան գիշերը չի վերադարձել, մայրը մտածել է, որ աղջիկը որոշել է ծննդյան օրը շարունակել նշել մայրաքաղաքում, գիշերը կմնա ընկերուհու մոտ և տուն կվերադառնա առավոտյան։ Սառան շաբաթվա ընթացքում մի քանի անգամ Երևան էր գնում դիմահարդարման մասնավոր դասընթացների. լավ մասնագետ դառնալու նպատակ ուներ։ Երբեմն գիշերում էր այդ ընկերուհու տանը։

Նելլի Կարապետյանը սարսափելի լուրն առավոտյան իմացել է աշխատավայրում։ «Գետափ» տաքսի ծառայության (այնտեղ է աշխատում կինը որպես դիսպետչեր) գործընկերը բարձրաձայն կարդացել է խեղդամահ եղած աղջկա մասին լուրը և ցույց տվել այն նույն լուսանկարը, որում երևում էին աղջկա ոտքերը։ Մայրը երեխային ճանաչել է ոտքերից…

«Ինչ էլ ասեի, երեխեն բոբիկ ոտքերին էր կոշիկ հագնում։ Իրան մերկ չեն գտել, ես խոսել եմ քննիչների հետ։ Նրան ո՛չ բռնաբարել են, ո՛չ էլ ձեռք են տվել։ Էդ տղան խփել է աղջկաս ճակատին, հետո խեղդել, մարմնին կապտած տեղերը կան», – դողացող ձայնով պատմում է Սառայի մայրը։

Ռաֆայել Սուքիասյանին, որը կասկածվում է աղջկա սպանության մեջ, մեղադրանք է առաջադրվել ըստ ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 8-րդ կետի` սպանություն շահադիտական դրդումներով։ Բռնաբարության, սեռական բնույթի բռնի գործողությունների մեղադրանք չի առաջադրվել։

ՀՀ քրեական օրենսգրքի համաձայն` սեռական հարաբերություններ կարելի է ունենալ 16 տարեկանից։ Հաշվի առնելով, որ մահվան պահին Սառայի 16 տարեկանը դեռ չէր լրացել (15-ամյակի վերջին օրն էր), եթե նրա և Սուքիասյանի միջև սեռական հարաբերություններ լինեին նույնիսկ փոխադարձ համաձայնությամբ, տղամարդուն պետք է մանկապղծության մեղադրանք առաջադրվեր։ Բայց նման մեղադրանք նույնպես չկա։ ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Նաիրա Հարությունյանը սպանված աղջկա և կասկածյալի միջև սեռական հարաբերության մասին հարցին այսպես պատասխանեց.

«Քանի որ մահացածն անչափահաս է, մենք գործի մանրամասները չենք բարձրաձայնում։ Նրա հարազատներն էլ չեն ցանկանում, որ գործը հանրայնացվի։ Այն ամենը, ինչ ուզում եք իմանալ, կարող եք հասկանալ առաջադրված մեղադրանքից»։

Ռաֆայել Սուքիասյանին բերման են ենթարկել հունվարի 6-ին Աբովյան փողոցից, նրա մոտ հայտնաբերել են 10 հազարանոց թղթադրամ, աղջկա հեռախոսն ու պլանշետը։ Տղամարդը պատմել է, որ Սարյան փողոցում գտնվող փոստ է գնում` պլանշետը վաճառելու (Երևանում այս վայրը հայտնի է օգտագործված տեխնիկայի առուվաճառքով)։

– Քննիչները ինձ հանգստացնում էին` գիտես, նրան բանտում ինչ օրի կհասցնեն, ինչ դժոխքում է ապրելու։ Բայց էդ սաղ` ինձ ի՞նչ։ Ասենք թե ծեծեն, հաշմանդամ դառնա, հետո՞։ Ասենք թե սատկի։ Մեկ է` ոչինչ չի փոխվելու։ Աղջիկս արդեն չկա։ Նրան ոչ ոք չի կարող վերադարձնել։ Դատավորը կվերադարձնի՞։ Նիկոլը կվերադարձնի՞ ։ Եկել եք, հարցեր եք տալիս, դուք նրան կվերադարձնե՞ք։ Ասում են` իբր էդ տղեն հոգեկան շեղումներ ունի։ Նա պաշտպանության նախարարությունում էր աշխատում, ես հազար անգամ փորձել եմ այնտեղ աշխատանքի տեղավորվել, ինձ չեն վերցրել սրտիս խնդրի պատճառով։ Ո՞նց կարող էին ուրեմն խելագարի վերցնել։ Սուտ է, ընդհանրապես հոգեկան չէ։

Սուքիասյանի հոգեկան խանգարման մասին ԶԼՄ–ները սկսեցին գրել երեկվանից։ Մինչ տղամարդու կալանավորումը հայտնի էր դարձել, որ նա հրաժարվել է պաշտպանի ծառայություններից։ Սակայն ավելի ուշ նրա ծնողները, այնուամենայնիվ, փաստաբան վարձեցին, որն արդեն հայտարարել է, որ իրենք բողոքարկելու են Սուքիասյանի կալանավորման մասին դատարանի որոշումը։

Սառայի մայրը հազիվ լսելի ձայնով ասում է.

– Եթե նրա պապան ողջ լիներ, էս ամեն ինչը չէր լինի…

– Ե՞րբ է մահացել պապան։

– Սառան 6 տարեկան էր, ամուսինս հիվանդությունից մահացավ։ Երկրորդ ամուսինս էր, առաջինն ամուսնալուծվեց ինձ հետ անպտղությանս պատճառով։ Սառայի հոր մահից հետո ես շարունակում էի երեխային ամեն ինչով ապահովել։ Հարևաններին էի սրսկում փողով, ուսանողների համար ռեֆերատներ գրում, աշխատում երկու տեղ։ Նա երբեք ոչ մի բանի կարիք չի ունեցել… Ու ես էլ իրան երբեք չեմ զանգի, հարցնեմ` ուր ես։ Տեղը հաստատ կիմանամ արդեն… Ո՞նց եմ առանց երեխուս ապրելու։ Ի՞նչ եմ անելու։

Ցավակցական խոսքեր եմ ասում ու դուրս գալիս բնակարանից։ Սառայի մայրիկի հետ զրույցի ամբողջ ընթացքում անգիտակցաբար խաղում էի վզիս շղթայի հետ, որից խաչ է կախված։ Միայն շքամուտքից դուրս գալուց հետո վզիս տհաճ ցավ զգացի։

Երբ նույնիսկ ամենաարդար դատարանը, ամենաժողովրդավարական արդարադատությունը չեն կարող վերադարձնել մարդու կյանքը, մնում է հույս դնել միայն Աստծու վրա։ Նույնիսկ եթե աստվածաշնչյան անունով աղջկան սպանում են Հիսուս Քրիստոսի ծննդյան օրը…

Աղբյուր՝ armeniasputnik.am

 
Պատերազմը պետք է ավարտվի. ԶելենսկիՀայաստանում քննարկվում է Արևելք–Արևմուտք տրանսպորտային կապերի ամրապնդումըԹրամփը հայտարարել է Մոսկվայի և Կիևի միջև էներգետիկ հրադադարի մասինԳեղարքունիքում ավտովթարի հետևանքով մահացած վարորդը օրեր առաջ էր հայր դարձել․ կան 3 վիրավորներՄենք կշարունակենք nչնչացնել Իսրայելին uպառնացող ցանկացած uպառնալիք․ ՆեթանյահուԴադիվանքում և Գանձասարում ավելի քան 200 հայերեն արձանագրություններից բացի այլալեզու որևէ տառ չկաԼեհաստանում զինուժին թույլ են տվել օդային տարածքում խոցել օտար օբյեկտներՔրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողը զբաղվել է թմրամիջոցների իրացմամբԿանադայի վարչապետը ակնկալում է ԵՄ-ի հետ համագործակցության զգալի խորացումՆեյմարը չի ցանկանում վերադառնալ հավաքական․ ԱնչելոտտիՑեմենտի գինը 20% թանկացել է․ ինչո՞ւ կառավարությունը չի փոխում իրանական կլինկերի տուրքը, իսկ «Հրազդան ցեմենտը» դառնում է «888». Հրայր ԿամենդատյանՀաջիևին չպատասխանելը նշանակում է՝ կա՛մ վախեր ունեն, կա՛մ չեն կարողանում Ալիևին տված խոստումների տակից դուրս գալ․ Գառնիկ ԴավթյանՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը հորդորել է դաշինքի երկրներին ուժեղացնել Կիևին ռազմական աջակցությունըԿայացավ Buissup Challenge-ը․ 150 մասնակից, 10 բիզնես մարտահրավեր և 3,5 մլն դրամ մրցանակային ֆոնդՓաշինյանի սեղանին Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոխեք․ Մարիաննա Ղահրամանյան«Ուժեղ Հայաստան» կուսակցությունում տեղի են ունեցել նոր նշանակումներՓաշինյանը չի՛ առաջնորդվում ազգային շահերով. Նարեկ Կարապետյան«Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» (ԶՊՄԿ) Հայաստանի հանքարդյունաբերական ֆորումի ռազմավարական հովանավորն էՄեր պայքարը անձի դեմ չէ, այլ արհեստական ներմուծված գաղափարախոսության. Ավետիք ՉալաբյանԶՈՒ ատեստավորում․ թերությունները և հետևանքները․ ՀՃԿ ղեկավար, պահեստազորի փոխգնդապետ Եթե տեսնում եք ՀԱՊԿ-ին այլընտրանք կա, եկեք, ներկայացրեք. Նարեկ Կարապետյան Հեղափոխությունը շարունակելը կամ նորից իրականացնելը չարիք է մեր երկրի համար. Հրայր ԿամենդատյանԴպրոցում աշակերտին սովորեցնում են անտեսել հոգևորը և ձգտել միայն նյութական բարիքների. Ցոլակ ԱկոպյանԻշխանությունները մեր երկրի համար մինչ օրս որևէ ռեալ համագործակցություն ձեռք չեն բերել. Աննա ԿոստանյանՏիգրանաշենն ադրբեջանական անվամբ կոչելը թուլացնում է Հայատանի բանակցային դիրքերը․ Լենա ՄաթևոսյանԷս թմրանյութերի տարածման դեմը ո՞նց եք առնելու․ Նարեկ ԿարապետյանԱռաջնորդը և Հայրենիքը․ Խաչիկ ԱսրյանՓաշինյանը խոստանում է խաղաղություն, բայց բերում է միայն զիջումներ՝ անգամ մեր ազգային ինքնության հաշվին. Տիգրան Աբրահամյան«Հայրենիք, ազգ, ժողովուրդ» բառերը դուրս են եկել երդումից. Նարեկ ԿարապետյանԹող փորձեն Էդգար Ղազարյանին հավասարակշռել, նա դեռ մեր մի պատգամավորն է. Նարեկ Կարապետյան Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանՄենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էՓաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանԱրժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր ԿամենդատյանՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՀայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա ՇուշանյանՏիգրանաշենը պետք է շենացնել, ոչ թե հանձնել․ լսե՛ք քաղաքացիներինՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում․ Էդմոն Մարուքյան Փաշինյանը բերեց պատերազմ ու զիջումներ, «Ուժեղ Հայաստանը» կբերի խաղաղություն՝ առանց զիջումներիԳյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատուն