«Պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել». Նիկոլ Փաշինյան
ՏնտեսությունՀամադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր կարդում էի կանխատեսումները եւ վերլուծությունները 2020 թվականի՝ Հայաստանի տնտեսական ակտիվության պոտենցիալի մասին:
Համադրելով 2019-ի տվյալների հետ, եկա եզրակացության. պետք է դուխ տալ հայկական բիզնեսին, չխանգարել, չվիրավորել, չնեղացնել, չկոտրել ու նրանք կգրավեն աշխարհը:
Շատ տաղանդավոր են մերոնք: Ահավոր տաղանդավոր: Անկեղծ եմ ասում»,- գրել է նա::