Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի կիսապաշտպան Տիգրան Բարսեղյանը պայմանագիր է ստորագրել «Աստանա»-ի հետ:
Այս մասին գրում է Kazfootball կայքը: Ըստ աղբյուրի՝ Բարսեղյանը ակումբի հետ կմեկնի ուսումնամարզական հավաքի, որը կկայանա Պորտուգալիայում: Պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Բարսեղյանը հանդես էր գալիս ղազախական մեկ այլ թիմում` «Կայրաթ»-ում, որի կազմում մասնակցել է 29 խաղի` դառնալով 14 գոլի հեղինակ: