«Բարսելոնայի» պաշտպանը՝ «Տոտենհեմի» և «Բավարիայի» թիրախում
ՍպորտԿատալոնական «Բարսելոնայի» և Պորտուգալիայի ազգային հավաքականի պաշտպան Նելսոն Սեմեդուն, հնարավոր է, հեռանա Իսպանիայի չեմպիոնի կազմից:
Maxifoot-ի հաղորդմամբ՝ Սեմեդուի ծառայություններով հետաքրքրվում են Լոնդոնի «Տոտենհեմը» և Մյունխենի «Բավարիան»:
Նշվում է, որ Սեմեդուի տեղափոխությամբ շահագրռված է անձամբ «Տոտենհեմի» պորտուգալացի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն:
Ընթացիկ մրցաշրջանում 26-ամյա պաշտպանը «Բարսելոնայի» կազմում մասնակցել է 20 հանդիպման՝ դառնալով 2 գոլային փոխանցման հեղինակ:
Նելսոն Սեմեդուն «Բարսելոնայում» հանդես է գալիս 2017 թվականից: