Դարպասապահ Արամ Հայրապետյանը հանդես կգա Իրանում
ՍպորտՀայաստանի ֆուտբոլի ազգային թիմի դարպասապահ Արամ Հայրապետյանը կարիերան կշարունակի Իրանի առաջնությունում:
Հայրապետյանը հանդես կգա «Փեյքան» ակումբի կազմում։ Ֆուտբոլիստի պայմանագրի այլ մանրամասներ հայտնի չեն:
Մինչ այս Հայրապետյանը հանդես էր գալիս Հայաստանի առաջնության բարձրագույն խմբի «Ուրարտու» (նախկին «Բանանց») ակումբում, որտեղ մասնակցել է 9 խաղի:
Իրան ֆուտբոլի առաջնության (16 թիմ) մրցաշարային աղյուսակում «Փեյքան»-ն այս պահի դրությամբ 14-րդն է: