Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան


«Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության մասին

«Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում». Ժաննա Բուտուլյանի անկեղծ զրույցը սիրո, հիասթափության մասին։

«2019-ն ինձ համար կարևոր տարի էր՝ լի թե լավ, թե վատ էմոցիանորով: Բարդ ու շատ բուռն տարի էր». այսպես դերասանուհի Ժաննա Բուտուլյանը բնորոշեց իր 2019-ը՝ նկատելով, որ տարին հաջող էր աշխատանքային ու նոր ընկերներ ձեռք բերելու առումով:

Տարեսկզբին Tert.am Life-ը հանդիպել է Ժաննային ու հետաքրքիր զրույց ունեցել դերասանուհու հետ: 2019-ը նրա համար հեշտ չէր, առաջին մասնագիտությունը՝ հոգեբանությունը, այս տարի ավելի քան պետք էր նրան: Արդյունքում հասկացել է, որ պետք է վերադառնա այդ մասնագիտությանը:

 

-2019-ը բարդ բնորոշեցիր. ինչպե՞ս է հոգեբան Ժաննան օգնում քեզ, երբ բարդ ժամանակներ ես ապրում:

-Մասնագիտությունս ինձ շատ է օգնում: Հոգեբան Ժաննան այս տարի ձեռք բերեց նոր փորձ՝ ճանաչելով ու բացահայտելով մարդկային նոր տեսակներ, որոնց բախվելու առիթ նախկինում երբեք չէր ունեցել: Ավելի, քան երբևէ սկսել եմ մտածել հոգեբանի աշխատանքով զբաղվելու մասին: Այ, նոր ուսումս կարող եմ համարել լիարժեք:

Ժաննա Բուտուլյան

-Ինչո՞ւ:

-Հաճախ ակնհայտ տեսնում եմ մարդու խնդիրն ու մտածում՝ երանի գիտակցեր, որ այ սա է իրեն խանգարում ապրել: Իրականում շատ դժվար է մարդուն հասկացնել, որ խնդիր ունի, երբ դիպչում ես նշանակետին, դիմադրություն ու կոնֆլիկտ է առաջացնում: Ամենաբարդն ինքդ քո ներս նայելու քաջություն ունենալն է: Երբ դա անում ես, խնդիրը լուծելը դառնում է շատ հեշտ, խնդիրը գիտակցելուց հետո լուծումն ինքնըստինքյան գալիս է:

-Հեշտ է խոսել այլ մարդկանց ուղղորդելու մասին, իսկ ինքդ քո ներս նայելու քաջություն ունե՞ս:

-Չեմ ուզում կրկնել շատ մարդկանց սխալն ու ասել, որ ես ինձ լիարժեք ճանաչում եմ, միշտ ներս եմ նայում, չեմ սխալվում, բայց ես փորձում եմ զբաղվել ինքնավերլուծությամբ: Մասնագիտությունս ինձ օգնում է, որովհետև նախ և առաջ մեզ սովորեցնում են ճանաչել և վերլուծել մեզ:

-Հիմա ի՞նչ ես տեսնում, երբ քո ներս ես նայում:

-Կյանքումս առաջին փուլն է, երբ հետ եմ նայում ու ինչ-որ բաների համար փոշմանում: Երևի, այս պահից է: Կան բաներ, որոնք այլ կերպ կանեի, բայց որպես քրիստոնյա հավատում եմ, որ յուրաքանչյուրս անցնում ենք այն ուղին, որով պիտի անցնենք, և դա է ամենաճիշտ ճանապարհը: Հետագայում երևում է, թե ինչն ինչու եղավ և նույնիսկ քո սխալները սկսում են աշխատել հօգուտ քեզ, սեփական փորձն անգին է:

-Ինչի՞ համար ես ափսոսում:

-Ափսոսում եմ դանդաղ ապրելու համար. շատ բաների, որոնց այսօր եմ հասնում, կարող էի շատ ավելի շուտ հասնել: Մյուս կողմից հասկանում եմ, որ դա գալիս է կյանքի փորձից: Ես այս կետում պիտի հասկանայի այս ամենը: Տեսակով ձեռնարկող չեմ, հաճախ գնում եմ հոսանքով: Դա անում եմ գիտակցաբար, բայց նախաձեռնողականություն չեմ ցուցաբերում: Երևի, մի քիչ պետք էր շտապել:

Ինձ մոտ տպավորություն էոր ներքին հակասությունների մեջ ես:

-Ճիշտ նկատեցիր, որ հակասությունների մեջ եմ, բայց այս զրույցի ընթացքում հասկացա, որ այդ հակասությունները բնականոն ընթացք են: Հիմա ինձ մոտ հայացքների պայքարի փուլ է: Որոշել եմ ավելի նախաձեռնող լինել և մասնակցել իմ կյանքին:

Կյանքիդ ո՞ր փուլից ես ամենից շատ բացակա եղել:

-Վերջին 10 տարում ես իմ կյանքից բացակա եմ եղել (ծիծաղում է, հեղ.)

Ժաննա Բուտուլյան

Որպես կանոն՝ հակասությունների փուլին նախորդում են հիասթափութունները:

-Հիասթափությունները շատ էին: Յուրաքանչյուր հիասթափության մեջ կա մարդու սխալը, հատկապես, իմ: Ես հասկացել եմ, որ պետք է ավելի շատ վստահեմ իմ ներքին ձայնին: Ես միշտ հիասթափվել եմ այն մարդկանցից, որոնցից իրականում սպասել եմ հարված: Միշտ տեսնում եմ ինչի է բերելու տվյալ հարաբերությունը, պետք է սովորես դադար տալ այն ժամանակ, երբ դեռ հարված չի եղել:

Սիրահարվե՞լ էիր:

-(Ժպտում է, հեղ.) Չեմ ուզում այդ հիասթափությունը կոնկրետ բանի հետ կապել:

-Որքան էլ մարդն ինքնաբավ ու կայացած լինի, անձնական կյանքը շատ կարևոր է: 30 տարեկանից հետո անձնականի մասին մտորումները սկսում են անհանգստացնել ոչ միայն բարեկամներին: Որքանո՞վ է քեզ անհանգստացնում այս հարցը:

– Ինձ անհանգստացնում է հարցը՝ կա՞ արդյոք աշխարհում իմ կեսը: Ես եղել եմ սիրահարված, ինձ թվացել է, որ սիրում եմ, թվացել է, որ նմանություններ ունենք մարդու հետ, բայց երբեք այդ կեսի զգացողությունը չեմ ունեցել: Եթե լիներ այդ զգացողությունը, հարաբերությունները կլինեին երկարատև: Սերը չի կարող անցնել: Եթե մի բան անցնում է, ուրեմն այնքան ուժեղ չի եղել, որ կարողանա մարդկանց իրար կողքի պահել: Հիմա այդ հարցն է հետաքրքիր՝ առհասարակ, կա՞ այդ կեսի գաղափարը, թե, այնուամենայնիվ, պետք է ուղեղով մտածել: Այդ հարցում էլ եմ հակասությունների մեջ:

-Գիտակցել, որ պետք չէ փրկվել հարաբերություններով և վերահսկել զգացմունքները, տարբեր բաներ են: Ստացվո՞ւմ է:

-Երբ սիրահարված ես, ամեն ինչ ավելի գունեղ ես տեսնում, ավելի շատ ես հրաշքներ նկատում, ավելի բարի ես մարդկանց հանդեպ: Միգուցե տվյալ փուլում ավելի խիստ ու ռեալիստ եմ, թեև ես սիրում եմ լինել էմոցիոնալ և բարի: Գուցե դրա պակասն եմ զգում, բայց հասկանում եմ, որ այս պահին դա ավելի ճիշտ է:

 

Ղազախստանն ընտրում է նոր խորհրդարան՝ ԿուրուլթայԵվրոպացիները այգիների ցանկապատերի համար օգտագործում են էժան արևային վահանակներԹշնամուն անընդհատ նվիրատվություններ անելու ու անհեռանկար զիջելու սրանց ձեռագիրը ողջ ազգին արդեն կանգնեցրել է կործանարար փաստի առաջ. Շիրազ Խաչատրյան«Հանրային դաշինքը» քաղաքական հետապնդումների թեմայով հանրային քննարկում է հրավիրումԽոնարհում եմ գլուխս բոլոր նրանց առջև, ովքեր բոլոր այս տարիների ընթացքում իրենց վրա տարել են մեզ բաժին ընկած պայքարի այս ծանր բեռը. Ավետիք ՉալաբյանԻնդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե Սիմոնյան