Ադրբեջանին հայտնել են «վատ լուրը»
Միջազգայինlenta.ru-ն «Ադրբեջանին հայտնել են «վատ լուրը»՝ կապված Հայաստանի կողմից ռուսական Су-30-ներ ձեռք բերելու հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանը Су-30СМ բազմաֆունկցիոնալ կործանիչներ ձեռք բերելու արդյունքում առավելություն է ստացել Անդրկովկասի օդային տարածքում։
Նման կարծիք է հայտնել մալթացի վերլուծաբան Բաբակ Թագվայը Twitter-ի իր էջում։
Ըստ նրա, «դա վատ լուր է Ադրբեջանի ռազմաօդային ուժերի համար»։
Վերլուծաբանը նաև գրել է, որ «մինչ Հայաստանը դառնում է 4+ սերնդի օդուժի սեփականատեր, Ադրբեջանը փորձում է շահագործման նպատակով պահպանել իր՝ Ուկրաինայից ձեռք բերած խորհրդային արտադրության МиГ-29-ները, քանի որ չի կարող գնել առավել արդիական կործանիչներ ո՛չ Ռուսաստանից և ո՛չ էլ այլ երկրից, և նրա միակ հնարավորությունը չինական JF-17-ներն են»։
Նշենք, որ մինչ Су-30СМ-եր ձեռք բերելը Հայաստանի լավագույն ռազմական օդանավերն են եղել 2000-ականներին ձեռք բերված Су-27երը։ Су-30СМ-ները (սերիական նորարարացված) հանդիսանում են բազմանպատակային կործանիչներ, որոնց նպատակն է գերիշխանության հասնել օդային տարածքում։
Նման ինքնաթիռներ մատակարարվել են Ռուսաստանի մերձակա դաշնակիցներ Բելառուսին, Ղազախստանին և Չինաստանին, ինչպես նաև ոչ սահմանակից Վենեսուելային, Հնդկաստանին, Ինդոնեզիային, Մալազիային և որոշ աֆրիկյան երկրների։
Կամո Խաչիկյան