Կայացավ Հայաստանի ֆուտբոլի գավաթի կիսաեզրափակիչ փուլի վիճակահանությունը
ՍպորտԿայացել է Հայաստանի Գավաթի կիսաեզրափակիչի խաղացանկի վիճակահանությունը:
Այս մասին հայտնում է ֆուտբոլի ֆեդերացիան: ՀՖՖ գրասենյակում կայացավ VBet Հայաստանի Գավաթի կիսաեզրափակչի խաղացանկի վիճակահանությունը, որի ընթացքում որոշվեցին կիսաեզրափակիչ հանդիպումների դաշտի տերերը։
Մարտի 10-11-ին կայանալիք առաջին հանդիպումներում «Ուրարտուն» սեփական հարկի տակ կընդունի «Նոա»-ին, «Արարատ-Արմենիա»-ն՝ «Գանձասար-Կապան»-ին։