Մսավաճառներն ու անասնապահները առավոտյան փակել են Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը
TVԳեղարքունիքում մսավաճառներն ու ֆերմերներն այսօր՝ հունվարի 22–ին, բողոքի ակցիա են կազմակերպել անասունների մորթը սպանդանոցներում իրականացնելու օրենքի նախագծի դեմ եւ փակել Վարդենիս-Երեւան միջպետական ճանապարհը։
NEWS.am-ի հետ զրույցում գյուղացիներից մեկն ասաց, որ կտրականապես դեմ են սպանդանոցներին. «Մենք համաձայն չենք սպանդանոցային մորթին եւ եթե Կառավարությունը հետ չկանգնի իր այդ որոշումից, կրկին ճանապարհը կփակենք»։
Նրա խոսքով՝ իրենց հետ հանդիպել է Վարդենիս համայնքի ղեկավար Արամ Մելքոնյանը։ Վերջինս բանակցել է ցուցարարների հետ, որպեսզի ճանապարհը բացեն։
«Մենք լսեցինք, մեր համայնքի ղեկավարին եւ ճանապարհը բացեցինք։ Նա էլ մեզ ասաց, որ սպասենք, եթե Կառավարությոն որոշումը մեզ չգոհացնի, մեր սրտով շուծում չլինի, ինքն էլ մեզ հետ կգա եւ ճանապարհը կփակի»,– ասաց բողոքի ակցիայի մասնակիցը։