Սպանդանոցներում անասունների մորթին անցումը Հայաստանի վարկանիշի հարց է․ Նիկոլ Փաշինյան
ՏնտեսությունՍպանդանոցներում անասունների մորթին անցումը Հայաստանի վարկանիշի հարց է։ Այս մասին ՀՀ ԱԺ նիստում հունվարի 22-ին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։
Ընդ որում, նա հայտարարեց որոշակի զիջումներ անելու կառավարության պատրաստակամության մասին։
Վարչապետը նաեւ նշեց, որ սպանդանոցների անբավարար քանակի պատճառը որոշման ընդունման ձգձգումն է, ինչն, իր հերթին, վախեցնում է ներդրողներին։
Սրա հետ մեկտեղ, նա ասաց, որ կառավարությունը պետք է քայլեր նախաձեռնի այդ խնդրի լուծման ուղղությամբ, եւ մինչեւ փետրվարի 6-ը կքննարկվի սպանդանոցների կառուցման համար բարենպաստ պայմանների ստեղծման եւ անհրաժեշտ տեխնիկայի ձեռքբերման հնարավորությունը։
Նշենք, որ 2020թ․ հունվարի 15-ից Հայաստանում ուժի մեջ է մտել պարտադիր կերպով անասունների մորթը բացառապես սպանդանոցներում կատարելու պահանջը, որի մի շարք կետեր դժգոհություն են առաջացրել անասնաբույծների եւ մսավաճառների շրջանում։