«Բանկային գաղտնիքի մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները կնպաստեն Հայաստանից կապիտալի արտահոսքին․ փորձագետ
ՏնտեսությունՀայաստանի խորհրդարանում քննարկվող «Քրեական դատավարության մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատատելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը նախատեսում է բանկային տեղեկատվության բացահայտում, հակառակ արդյունք կունենա՝ նպաստելով երկրից կապիտալի արտահոսքին։ Այս մասին հունվարի 22-ին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, տնտեսագետ Վարդան Բոստանջյանը։
Նրա խոսքերով՝ առաջարկվող փոփոխությունները գործնականում երկրի ֆինանսական համակարգից հանում են «բանկային գաղտնիք» հասկացությունը, ինչը բացասական ազդեցություն կունենա ողջ ոլորտի վրա։
Նշենք, որ այս օրերին Հայաստանի Ազգային ժողովում քննարկվում է «Քրեական դատավարության մասին» եւ «Բանկային գաղտնիքի մասին» օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատատելու մասին օրենսդրական նախագծերի փաթեթը, որը նախատեսում է բանկային տեղեկատվության բացահայտում։ Իշխանությունները փոփոխությունների համար որպես փաստարկ ներկայացնում են կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության բարձացումը։ Ընդդիմությունն, իր հերթին, մտահոգություն է հայտնում, որ դա կարող է ապակայունացնել հանրապետությունում գրանցված բանկերի աշխատանքը եւ նվազեցնել ներդրողների վստահությունը։