Ընտրե՛ք ադամանդի ձևը և իմացե՛ք ձեր անձի գաղտնի կողմերը
Ներկայացնում ենք թեստ, որը կօգնի իմանալ սեփական անձի գաղտնի կողմերը: Ընտրեք ադամանդի ձեզ դուր եկած երեսակումը:
1. Կլոր
Այս ընտրությամբ մարդիկ պարզ են, նրբագեղ, համեստ, չշփվող:
2. Զմրուխտ
Այս մարդիկ չեն վախենում ռիսկի դիմել: Նախանձելի ինքնավստահություն ունեն և միշտ պատրաստ են նոր բան փորձել:
3. «Արքայադուստր» ձև
Այս մարդիկ իրենց նույնացնում են Դիսնեյի արքայադուստրերի հետ: Նրանք կենսուրախ են, նրբագեղ, հրաշագեղի բնածին զգացում ունեն:
4. «Բարձ» ձև
Այսպիսի ադամանդ նախընտրողները շատ հանգիստ են, համեստ, առատաձեռն:
5. Աշեր
Խոսում է անձի նոստալգիկ գծերի մասին՝ էլեգանտության, կանացիություն, ոճի աննման զգացում:
6. Ռադիանտ
Այսպիսի մարդիկ յուրատեսակ են, յուրօրինակ, խախտում են կանոնները և կարողանում են հաճույք ստանալ:
7. Սիրտ
Սա նախընտրողները ռոմանտիկ են, զգայուն, նուրբ:
8. Օվալաձև
Նախընտրում են անկախ, ստեղծագործ, ինքնանկախ մարդիկ, ովքեր չեն վախենում ռիսկի դիմել:
9. Մարկիզ
Այս մարդիկ յուրահատուկ են, նրբագեղ բնույթ ունեն, նրբագեղ ճաշակ:
10. Կաթիլ
Այս մարդիկ շատ լավատես են, լի են վճռականությամբ մտածածը ստանալու համար: Նրանք ամեն կերպ աշխատում են կյանքը լցնել ոչ թե արցունքներով, այլ միայն երջանկությամբ: