Երևան, 22.Օգոստոս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Քաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետ Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան Ձեր իշխանության լեգիտիմության դեֆիցիտի հարցում մեր դիրքորոշումը շարունակում է մնալ անփոփոխ․ Մարիաննա Ղահրամանյան «Կարմիր գծերը» վերանում են․ Ռուսաստանն ու Ուկրաինան մտնում են պատերազմի նոր փուլ․ Արտակ Զաքարյան Ութ տարի է, փորձում եք ինձ «թալանչու» պիտակ կպցնել, չե՞ք հասկացել, որ չի ստացվում. Աշոտյան ՔՊ-ն միջամտեց քաղաքական կամքի ձեւավորմանը, ինչը հակասահմանադրական է, ժողովրդավարական չէ. Վարդեւանյան Հաճելի էր մեզ չընտրելու որոշումը, էկեք էդ թեման փակենք. Դավիթ Ղազինյան Մեր երկրի հիմնական խնդիրներից մեկն է բախումը չբերել մեր դուռը. Նարեկ Կարապետյան Իրանի դիվանագետների քարտեզային պատասխանը նախագահ Թրամփին. Արտակ Զաքարյան Եռապատերազմի կուսակցությունը ՔՊ-ն է. Նարեկ Կարապետյան


25 պատճառ, թե ինչու են տղամարդիկ դավաճանում նույնիսկ սիրելի կանանց. Կարդացեք և ուշադիր եղեք, սիրելի կանայք

Lifestyle

1. Նա ինֆանտիլ խաբեբա է: Որոշ տղամարդիկ սիրում են հենց սիրախաղի ընթացքը: Նրանց պարզապես դուր է գալիս շատ ընկերուհիներ ունենալ: Նրանք դա խաղ են համարում:

2. Նա բնածին ստախոս է: Որոշ տղամարիկ սովոր են իրենց զուգընկերուհուն խաբել ցանկացած հարցում: Ավելին՝ նրանցից շատերին առանձնակի գրավիչ է թվում տեսնել, թե իրենց որքան կհաջողվի ձեզնից ճշմարտությունը թաքցնել: Ուստի այդպիսիների հետ առանձնակի զգույշ եղեք:

3. Նա ձգտում է իր տղամարդկությունն ապացուցել: Որոշ տղամարդիկ կարծում են, որ «իսկական տղամարդը» պարզապես պարտավոր է շատ սեքսուալ զուգընկերուհիներ ունենալ:

4. Նա վարքի բացասական դերային մոդել ունի: Նրա բոլոր դերային մոդելները կապված են դավաճանության հետ, քանի որ դա այն է, ինչ նա մանկուց տեսել է: Նա պարզապես չի կարողանում իրեն այլ կերպ պահել:

5. Նա ուզում է դա նորից փորձել: Որոշ տղամարդիկ փորձում են ուրիշ տեղում գտնել նույն ապրումները, ինչպիսիք դուք ունեիք հարաբերությունների սկզբում: Համենայն դեպս, նկատի ունեցեք, որ դա նրա խնդիրն է, ոչ թե ձեր:

6. Նա խուսափում է իրական մտերմությունից, քանի որ հարբերություններից վախ ունի: Հոգեբանները պնդում են, որ տղամարդիկ աշխատում են խուսափել իրական մտերմությունից: Սա տղամարդկանց դավաճանությունների մեծ մասի գլխավոր պատճառն է: Վախենալով սկսված հարաբերություններից՝ նրանք սկսում են հեռանալ իրենց զուգընկերուհուց, ինչը բավական հաճախ հանգեցնում է դավաճանության:

7. Նա ուզում է իրեն ցանկալի զգալ: Սա վերաբերում է և՛ տղամարդկանց, և՛ կանանց: Սպասվում է, որ տղամարդիկ պետք է «որսորդ» լինեն, բայց նրանք ոչ միշտ են ստանում արժանի գովեստը: Դա կարող է տպավորություն ստեղծել, որ մշտական զուգընկերուհին պարզապես օգտագործում է իրենց:

8. Նա նոր հանդիպումներ է փնտրում, իսկ հանդիպումները՝ նրան: Դժվար է հավատալ, բայց տղամարդը կարող է իսկապես սիրել իր կնոջը, բայց դավաճանել: Որովհետև տղամարդիկ հազվադեպ են հրաժարվում նոր ապրումներից և ծանոթություններից, նույնիսկ եթե երջանիկ են մշտական հարաբերություններում:

9. Նա պարզապես լաթ է: Հոգեբանները նշում են, որ որոշ մարդիկ չափազանց թույլ են «ոչ» ասելու համար: Երբ նրանք հնարավորություն են ունենում դավաճանելու, պարզապես չեն կարողանում հրաժարվել դրանից:

10. Նա իշխանություն է ուզում: Եթե տղամարդը հարաբերություններում իրեն չափազանց վստահ է զգում, կարող է իրեն դավաճանություն «թույլ տալ»:

11. Նա ուզում է ինքնահաստատվել: Որոշ տղամարդիկ իրենց ավելի նշանակալի են զգում, երբ միանգամից մի քանի կին են ունենում, որոնց հետ կարելի է սիրաբանել և մտերիմ հարաբերություններ ունենալ:

12. Նա դեռ չի հասունացել: Որոշ տղամարդիկ շփվում են հոգեբանորեն ոչ հասուն ընկերների հետ, ովքեր նրանց դրդում են նույն կերպ վարվել: Լինում են իրավիճակներ, երբ հասուն տղամարդիկ իրենց դեռահասի պես են պահում՝ իրար դեմ մրցելով սեքսուալ զուգընկերուհիների թվով:

13. Նա սիրում է նոր բաներ փորձել: Որոշ տղամարդիկ կարծում են, որ մեկի սիրտը գրավելով՝ կարող են շարունակել ապրել, ինչպես ցանկանան:

14. Նա հուզականորեն անկայուն է: Ինչպես կանայք, տղամարդիկ ևս հուզական տրավմաներ են տանում: Բայց դրանք յուրովի են հաղթահարում: Տամարդիկ հաճախ խեղդում են այդ զգացումները՝ հուզական ցավ պատճառելով սիրելիներին:

15. Նա հեշտասեր արու է; Որոշ տղամարդիկ պարզապես չեն տարբերում հեշտասիրությունը և սերը:

16. Նա չի կարողանում հոգ տանել: Տղամարդը, ով չի կարողանում հոգ տանել, շփոթվածություն է զգում, երբ երկարատև հարաբերություններ է ունենում: Նա հաճախ չի մտածում պատճառների մասին, որոնք իրեն ստիպում են դավաճանել:

17. Նա չի զգում, որ իրեն բավականաչափ գնահատում են: Այդ դեպքում տղամարդը կարող է հոգում դատարկություն զգալ: Այդպիսով՝ ձեր կողմից մեղադրանքները և քննադատությունը կարող են ձեր զուգընկերոջը ստիպել ուրիշին փնտրել:

18. Մարմնական սերտ կապի որոնում: Որոշ տղամարդիկ կարծում են, որ լավ հարաբերություններ հնարավոր չեն առանց հրաշալի սեքսի: Զգացումը, որ ինքը կնոջ համար հաճույքի օբյեկտ է, այդպիսի տղամարդու համար հսկայական դեր ունի հարաբերություններում: Սեքսը նոր հարաբերություններում կարող է ավելի վառ լինել, ինչի շնորհիվ նա խորը կապ է զգում նոր զուգընկերուհու հանդեպ:

19. Նա պարզապես չի կարող ընդդիմանալ: Երբեմն տղամարդիկ (հատկապես գեղեցկադեմ) պարզապես չեն կարողանում մերժել գրավիչ կնոջը:

20. Նա համոզված է, որ դուք ոչ մի տեղ չեք կորչի: Եթե ձեր զուգընկերը նախկինում ձեզ խաբել է, և դուք ներել եք, նա կմտածի, որ դուք երբեք չեք լքի իրեն, և կարող է նորից դավաճանել:

21. Նա ուզում է վերջ տալ հարաբերություններին: Որոշ տղամարդիկ դավաճանում են միայն, որովհետև ուզում են վերջ տալ հարաբերություններին: Նրանք պարզապես իրենց մեջ համարձակություն չեն գտնում ազնվորեն ասելու, ուստի ակնհայտ դավաճանության են դիմում:

22. Նա դա արդեն արել է: Մի անգամ դուք արդեն ներել եք նրա դավաճանությունը, ուստի պատճառ չկա, որ նա դա նորից չանի: Եթե տղամարդը վստահ է, որ իրեն կներեն, ինչու կողքից չզվարճանա:

23. Նա հարբած էր կամ չէր հասկանում՝ ինչ է անում: Իրենց դավաճանության համար տղամարդիկ հաճախ ալկոհոլն են պատճառաբանում:

24. Նա մեծ պահանջմունքներ ունի ձեզնից: Իհարկե, լրիվ նորմալ է, որ տղամարդը որոշակի սպասելիքներ ունի ձեզնից, սակայն չի կարելի կնոջից անհնարինը սպասել:

25. Նա դոն ժուան է: Որոշ տղամարդիկ կարող են անկառավարելի սեքսուալ ցանկություն ունենալ, բժիշկները դա հաստատում են: Տարբեր զուգընկերների հետ այդպիսի մտերմության ցանկությունը կարող է կախվածություն լինել և լուրջ հետևանքների հանգեցնել: Այդպիսի դավաճանությունն իսկապես բուժման կարիք ունի:

Ինդոնեզիայում 5,7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցելՀրաբուխը աղտոտե՞ց, թե՞ մաքրեց մթնոլորտը. 2026 թվականի անսպասելի գիտական բացահայտումըԱՄՆ-ի և Բրազիլիայի նախագահները Ուկրաինայում տիրող հակամարտությունը արագ կարգավորելու կոչ են արելՕգոստոսի 24/25-ին լույս չի լինելու․ հասցեներԼավ լուր՝ չընդունված դիմորդների համար․ ի՞նչ է պետք անել մինչև օգոստոսի 24-ըՌոնալդինյոն 11 տարվա դադարից հետո վերադառնում է մեծ ֆուտբոլԼեհաստանը բավարարել է ՀՀ գլխավոր դատախազության միջնորդությունը. հետախուզվող անձը հանձնվել է ՀՀ իրավասու մարմիններինՀայաստանում Էբոլայի ներմուծման և հետագա տարածման ռիսկը գնահատվում է ցածրԻրանը հայտարարել է իր զենքի պաշարների ավելացման մասինԾանրամարտիկ Սամվել Ադիբեկյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների փոխչեմպիոն«Ուժեղ Հայաստան»-ն աշխատելու է, պայքարելու է՝ խոսք տված բոլոր ծրագրերը իրականացնելու համար․ Նարեկ ԿարապետյանԴպրոցներում սկսում են սովորեցնել արհեստական բանականության գրագիտությունԴեղի կեղծ խմբաքանակ․ քաղաքացիներին կոչ են անում չօգտագործել այնՄեր խմբակցությունը նույնիսկ ամենավառ երազում չի ուզում հիշել ձեր՝ երեք պատերազմ բերած հնգամյա անցյալը. Լիաննա ԳասպարյանՀայկական E-auto-ի՝ շուրջ $5 մլն ներդրումը. Երևանում բացվել է HONGQI-ի՝ տարածաշրջանում խոշորագույն կենտրոնըԻրական բիզնես քեյսեր և 3.5 մլն դրամ մրցանակային ֆոնդ․ Buissup-ը վերադառնում է նոր ձևաչափովՄԱԿ-ը հայտարարել է էբոլայի համաճարակի սրընթաց աճի մասինՆԳՆ ոստիկանության գվարդիայի ծառայողները քաղաքացուն են վերադարձրել կորցրած 3600 դոլար գումարըՇնորհավորական ուղերձ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի 75-ամյա հոբելյանի առթիվ․ Սամվել ԿարապետյանԸնտրությունից առաջ կենսաթոշակ բարձրացնելը ոչ այլ ինչ էր, քան այն գնահատականը, որը տվել ենք․ Լիանա ՄանուկյանԱրեգա Հովսեփյանը Հարություն Հարությունյանի մասինժողովրդի միջոցներով սնվող Հանրային հեռուստաընկերությունը դարձրել եք ՔՊ-ի քարոզչամեքենա. Մարիաննա Ղահրամանյան«ՀայաՔվեի» մեծ ու հզոր թիմը համակարգողի կողքին է ՔՊ-ի կարկառուններ, Արցախը չենք ճանաչում ու չենք ճանաչելու Ադրբեջանի կազմում. Ավետիք ՉալաբյանԱվետիք Չալաբյանի ազատ արձակման օրվա հիշարժան դրվագները մեկ ֆոտոշարքովՍյունիքի պատմությունը՝ նոր բացահայտումներով․ ինչպես է ԶՊՄԿ-ն աջակցում մշակույթի պահպանմանըՔՊ-ն ժողովրդին բերել է 3 պատերազմ, իսկ քպականներին՝ պարգեւավճարներ․ Շիրազ Մանուկյան «Կողք կողքի» ծրագիրը՝ Սևան համայնքի արցախցի ընտանիքների համար․ IDBankՔաղցր երազանքից՝ հայկական սիրելի բրենդ. Pink Berry-ի զարգացման պատմությունը Converse Leasing-ի հետԻԴԵԱԼ համակարգի Էջմիածնի մասնաճյուղը իր դռներն է բացել՝ Լեոնիդ Ազգալդյան 1/52 հասցեումԷդ ձեր «նախկին-ներկան» սպառել ա իրան, ֆիքսեք՝ մենք «Ուժեղ Հայաստան» կուսակցությունն ենք. Գևորգյան Վստահ եմ, մի օր դուք հասնելու եք Տիգրան Մեծին, լինելու ա տենց խնդիր, որ ասեք՝ ինքն ա մեղավոր․ Արամ Վարդևանյան «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդի շնորհավորական ուղերձը Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ծննդյան 75-րդ տարեդարձի կապակցությամբԱրդարությունը վերականգնված է, Ավետիք Չալաբյանն` ազատության մեջԿառավարության մոտեցումը Գյումրու հանդեպ նման է երեխայից նեղացած ծնողի. Մխիթարյան Ինչո՞ւ չեք ուզում Փաշինյանը գա ԱԺ․ ես անհամբեր եմ նրա հետ հանդիպմանը, բայց պետք է այնպես անենք, որ նրա փոխարեն Սամվել Կարապետյանը գա. Էդգար ՂազարյանՎեհափառ Տեր, «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը ջերմորեն շնորհավորում է Ձեզ հոբելյանական տարեդարձի կապակցությամբՔաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի գործով դատական նիստը` ուղիղ Ավետիք Չալաբայանը դատական նիստերի դահլիճից անհապաղ ազատ կարձակվիՖասթ Բանկի աջակցությամբ Մատենադարանում բացվել է նոր գրախանութ, հուշանվերների կրպակ և սրճարան Սոցիալապես անվճարունակ խավ էիք, փաստաբանները անվճար օգնում էին ձեզ. Լիանա Գասպարյանը՝ ՔՊ-ականներին Մեծ պատիվ է՝ երկիրը ձախողած, երեք պատերազմ բերած կուսակցության կողմից արժանանալ բացասական կարծիքի ՔՊ-ն թքած ունի ՀՀ 60 000 հպարտ քաղաքացու ձայնի վրա, քանի որ ԱԺ-ում բացակայում է իրենց ընտրած ԲՀԿ-ն Հայաստանը չի գնալու Արևմուտք․ մեր տեղը Ռուսաստանի կողքին է․ Մհեր ԱվետիսյանՊետք է չխուսափենք մեր և համաքաղաքացիների իրավունքները պաշտպանելուց և բարձրաձայնելուց. Նարե ՍիմոնյանԱվետիք Չալաբյանը հայրենանվեր քաղաքացի է և պետք է շուտափույթ ազատ արձակվի. Հրայր ԿամենդատյանԱվետիք Չալաբյանին կալանքում պահելու ոչ մի իրավական հիմք չկա. Անահիտ ԱդամյանԻնչպե՞ս կարելի է ամբողջ գերդաստանին պատժել, եթե որևէ մեկի ընկերությունը խախտում է թույլ տվել Ինչի՞ չեք ուզում, որ Փաշինյանը ԱԺ գա, թողե´ք գա էդ մարդը. Ղազարյան Նոր տարածք են հանձնում Հայաստանից. ինչպե՞ս չեղարկել․ Էդմոն Մարուքյան