Նավթի համաշխարհային գները նվազում են
ՏնտեսությունԵրկուշաբթի՝ հունվարի 27-ին, սակարկությունների ընթացքում նավթի համաշխարհային գները նվազում են: Այս մասին վկայում են սակարկությունների տվյալները, փոխանցում է RT-ն:
WTI տեսակի նավթի մարտյան ֆյուչերսները նվազել են 2,44 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց կազմելով 52,87 դոլար։
Brent տեսակի նավթի ֆյուչերսները՝ մարտյան մատակարարումներով նվազել են 2,29 տոկոսով՝ մեկ բարելի դիմաց հասնելով մինչեւ 59,30 դոլարի։