Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» է արել Կամերայինում

«Բոլոլա»` այսպես է կոչվում դերասան, հաղորդավար Սերգեյ Դանիելյանի նոր սթենդ-ափ ներկայացումը, որի պրեմիերան երեկ էր՝ Երեւանի կամերային թատրոնում: Դերասանն, իհարկե, հավատարիմ էր մնացել հումորային ժանրին, եւ թեմաներն էլ, ինչպես նախորդ ներկայացումների դեպքում, միայն քաղաքական չէին: BRAVO.am-ը նույնպես ներկա է եղել առաջնախաղին, լուսանկարել է ներկայացման ընթացքը եւ վերջում, երբ հանդիսատեսը շտապում էր ետնաբեմում շնորհավորել Սերգեյ Դանիելյանին, հասցրել է զրուցել նրա հետ:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային


Ներկայացման անվանումը՝ «Բոլոլա»-ն, շատերին հուշում էր, որ դերասանի խոսքում գերակշռելու են քաղաքական թեմաները: Սակայն նա հենց սկզբում շտապեց բոլորին «հիասթափեցնել»` ասելով, որ թեեւ բոլոլան քաղաքականացված տերմին է, բայց խոսելու է ամենատարբեր թեմաների շուրջ.«Այսօր կխոսենք իմ մասին: Ես շատ եսակենտրոն մարդ եմ, էգոիստ եւ իմ բոլոր ներկայացումներում միշտ խոսում եմ իմ մասին»,- կատակեց նա: Սերգեյ Դանիելյանն անդրադարձավ հայ ընտանիքին, կին-տղամարդ հարաբերություններին, նրանց տարբերություններին, խոսեց հայ մայրերից, երեխաներից, եւ վերջում, իհարկե, հերթը քաղաքականությանն էր ու Հայաստանի մասին անկեղծ խոստովանությանը:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային


Մոտ մեկուկես ժամ տեւողությամբ ինտերակտիվ շոուն, կարելի է ասել, զրույց է հանդիսատեսի հետ: Վերջինս մեծ մասամբ արդեն ծանոթ է դերասանի ոճին, եւ հենց դրա շնորհիվ էլ հումորները հասկանալի էին ներկաներից շատերին, ծիծաղն էլ անպակաս էր նրանց շարքերից: Հեղինակը կիսվում էր իր անձնական զվարճալի պատմություններով, անկեղծ մտորումներով, հանդիսատեսն էլ իր համաձայնությունն արտահայտում էր ծափահարություններով: Իսկ նրանք, ովքեր տեղ-տեղ համաձայն չէին նրա հետ, ներկայացման ավարտին դերասանի կողմից կազմակերպված հյուրասիրության սեղանի շուրջ կիսվում էին իրենց կարծիքներով:

Մեզ հետ զրույցում Սերգեյ Դանիելյանը նշեց, որ ներկայացման բոլոր թեմաներին ինքը միշտ անդրադառնում է, պարզապես ասելիքն է փոխվում ամեն անգամ.«Իմ սթենդ-ափ շոուներից հերթականն էր: Մոտ երկու տարի նոր բան չէի գրել, վերջապես գրեցի: Նրանք, ովքեր եղել են իմ նախորդ ներկայացումներին, արդեն գիտեն, թե ինչ թեմաների եմ անդրադառնում, ճանաչում են ինձ, ես էլ այս տասը տարիների ընթացքում վերջապես հասկացել եմ, թե ով է իմ հանդիսատեսը»,- խոստովանեց նա:

Սերգեյ Դանիելյանի «Բոլոլա» ներկայացման պրեմիերային

Ի դեպ, այս անգամ Սերգեյ Դանիելյանը «Բոլոլա» ներկայացմամբ հանդես է գալու նաեւ Միացյալ Նահանգներում: Փետրվարի 15-ին եւ 21-ին նա իր նոր շոուով կներկայանա Լոս Անջելեսում: Դերասանից հետաքրքրվեցինք՝ արդյոք թեմաների փոփոխություն լինելու է այդ ներկայացումների ժամանակ, նա նշեց, որ չի հասցնի մինչ այդ նոր փոփոխություններ կատարել: Հայաստանում նույնպես Սերգեյ Դանիելյանը կշարունակի հանդես գալ «Բոլոլա» ներկայացմամբ.«Իհարկե, ամեն օր մի բան փոխվում է: Քաղաքականությունն է, որ փոխվում է, իսկ մյուս թեմաները, որոնց մասին խոսեցի, շատ արդիական են միշտ: Քաղաքականությունը թերթի նման է. օգտագործում ես ու գցում...»,- եզրափակեց նա:

Տեքստը՝ Աստղիկ Իսկանդարյանի/Bravo.am/
Լուսանկարները՝ Հրանտ Մարինոսյանի/Bravo.am/

«Մանչեսթեր Սիթի»-ն բողnքարկել է ԱՊԼ-ի որոշումն ու պնդում է իր անմեղությունը«Շվանիձոր․ արդի արվեստի փառատոն». Շվանիձորը՝ ժամանակակից արվեստի և մշակութային երկխոսության հարթակԹրամփը հայտարարել է դիզելային վառելիքի «հսկայական ծավալներ» բաց թողնելու վերաբերյալ Եվրոպայի համաձայնության մասինԿրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա