Շիրակի մարզպետը հորդորում է ձեռնպահ մնալ մի քանի ուղղություններով ճանապարհ դուրս գալուց
ՀասարակությունՈւժեղ ձնաբքի պատճառով խնդրում ենք ձեռնպահ մնալ Գյումրի-Բավրա, Գյումրի-Ջաջուռ, Գյումրի-Երևան, Արթիկ-Ապարան ուղղություններով ճանապարհ դուրս գալուց։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
«Այս պահին Ցողամարգի հատվածում ԱԻՆ-ը հերթապահություն է անում, այդ հատվածում միաժամանակ մի քանի տեխնիկա է աշխատում, սակայն բքի և ցածր տեսանելիության պատճառով բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար ճանապարհը դժվարանցանելի է»,-նշել է նա։