Հունվարին ԿԲ-ն իրականացրել է 37.8 մին դոլարի գնում. դոլարի այս առատությունը կապիտալի ներհոսքի նշան է. Փաշինյան
ՏնտեսությունԿենտրոնական բանկը հունվարի 31-ին իրականացրել է եւս 17.8 միլիոն դոլարի գնում՝ արտարժույթի շուկայից: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Հունվարի գնումների ծավալը այսպիսով, դարձավ 37.8 միլիոն դոլար:
Դոլարային այս առատությունը ըստ էության կապիտալի ներհոսքի նշան է եւ վկայում է Հայաստանի տնտեսության ու կառավարության տնտեսական քաղաքականության նկատմամբ վստահության աճի մասին»,-նշել է վարչապետը: