«Նիվան» մխրճվել է «ԿրԱԶ»-ի մեջ․ կան վիրավորներ
ՀասարակությունԱյսօր՝ փետրվարի 2-ին, խոշո ավտովթար է տեղի ունեցել Տավուշի մարզում, հայտնում է Shamshyan.com-ը։ Ժամը 17:00-ի սահմաններում Ազատամուտ-Ոսկեպար-Նոյեմբերյան ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում՝ Ազատամուտ գյուղի վարչական տարածքում բախվել են ՎԱԶ-21214 մակնիշի և «ԿրԱԶ» մակնիշի 15 ավտոմեքենաները: Վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Իջևան» բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները։ Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ օպերատիվ են գործել Իջևանի հիվանդանոցի բժիշկները, որոնք մինչև հիվանդանոց տեղափոխելը տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորներին:
Տեղում աշխատող հետաքննիչի կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Քիչ անց դեպքի վայրում «ԿրԱԶ»-ի վարորդի ինքնազգացողությունը վատացել է։ Նրան տեղափոխել են Իջևանի բժշկական կենտրոն: