Քիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը․ Արսեն Թորոսյան
ՀասարակությունՔիչ առաջ ստացանք կորոնավիրուսի ախտորոշման լաբորատոր տեստերը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
«Դրանք շատ կարևոր են հիվանդության կանխարգելման և բուժման համար։
Մինչ օրս հիվանդությանը բնորոշ ախտանիշներով պացիենտ չենք ունեցել, սակայն այսուհետ կկարողանանք կասկածելի դեպքերում նաև լաբորատոր ստուգում անցկացնել։
Մնացած բոլոր հակահամաճարակային միջոցառումները պատշաճ իրականացվում են»,-նշել է նա։