Ավտոներկրման բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած. տնտեսագետ
ՏնտեսությունՀայաստան ներմուծված մոտ 200 հազար ավտոմեքենաները մեծացրեցին պետական եկամուտները, բայց հավելյալ արժեք չստեղծեցին: Այս մասին այսօր՝ փետրվարի 3-ին, հրավիրված մամուլի ասուլիսին ասաց տնտեսագետ Վարդան Բոստանջյանը:
«Մոտ 200 հազար մեքենա ներմուծվեց Հայաստան, պայմանավորված մաքսազերծման հետ կապված արտոնություններով, ինչը մեծացրեց պետական եկամուտները, բայց դա հավելյալ արժեք չստեղծեց եւ բիզնեսի այդ տեսակը՝ ավտոներկրման, մարում է 2020-ին, ավելին՝ այդ ներկրված մեքենաները այնքան են խոցելի դարձել, որ կարող է այս բիզնեսը շատ խոցելի դառնա մեր տնտեսության համար: Այդ բիզնեսով զբաղվող մարդիկ այսօր կոտրված տաշտակի առաջ են կանգնած բազմաթիվ առումներով՝ մաքսազերծման, իրացման, նույնիսկ կայանման»,-ասաց տնտեսագետը:
Նրա խոսքով՝ այս իրավիճակը ստեղծվել է պետության վարած սխալ քաղաքականության պատճառով: