Դոլարն ու եվրոն թանկացել են, ռուբլին՝ էժանացել
ՏնտեսությունԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ հունվարի 31-ին, կազմել է 478.85 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճել է 0.09 դրամով: Այդ մասին տեղեկանում ենք Կենտրոնական բանկի պաշտոնական կայքից։
Եվրոյի փոխարժեքը կազմել է 530.23 դրամ (աճել է 2.25դրամով), բրիտանական ֆունտի փոխարժեքը կազմել է 626.00 դրամ (նվազել է 1.99 դրամով), իսկ ռուսական ռուբլու փոխարժեքը կազմել է 7.49 դրամ (նվազել է 0.07 դրամով)։
Թանկարժեք մետաղների համար բանկի կողմից սահմանվել են հետեւյալ գները. արծաթ՝ 275.35 դրամ, ոսկի՝ 24,389.37 դրամ, պլատին՝ 14,764.17 դրամ: