Բարնետ. Բեյլն առնվազն 2 մրցաշրջան կմնա «Ռեալում»
ՍպորտՄադրիդի «Ռեալի» և Ուելսի ազգային հավաքականի կիսապաշտպան Գարեթ Բեյլի գործակալ Ջոնաթան Բարնետը խոսել է Արքայական ակումբում իր հաճախորդի ապագայի մասին:
«Բեյլի և Զիդանի հարաբերությունները կարգավորվել են: Առնվազն 2 մրցաշրջան Բեյլը հանդես կգա «Ռեալում»:
Այժմ ես տեսնում եմ, որ Բեյլը երջանիկ տեսք ունի ու անում է ամեն ինչ, որպեսզի օգնի «Ռեալին» հաղթանակներ տանել»,- Բարնետի խոսքը փոխանցում է AS-ը:
Ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում 30-ամյա կիսապաշտպանի տեղափոխությամբ հետաքրքրված էր Բեյլի նախկին ակումբը՝ «Տոտենհեմը»:
Գարեթ Բեյլի պայմանագիրը «Ռեալի» հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիս: