Ռուսաստանն ու Թուրքիան երեք ժամ Իդլիբի հարցով բանակցություններ են անցկացրել
ՄիջազգայինԻդլիբում լարվածության թուլացման հարցով Ռուսաստանի եւ Թուրքիայի պաշտոնական անձանց բանակցություններ են անցկացվել Անկարայում, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով թուրքական ԶԼՄ-ներին։
Հանդիպումն անցել է Թուրքիայի արտգործնախարարությունում՝ փակ ռեժիմով եւ տեւել է առնվազն երեք ժամ։
Թուրքական պատվիարկությունը գլխավորել է ԱԳ փոխնախարար Սեդատ Օնալը, իսկ ռուսականը՝ ԱԳ փոխնախարար Սերգեյ Վերշինինը։ Բացի այդ, բանակցություններին մասնակցել են երկու երկրների ՊՆ-ների բարձրաստիճան պաշտոնյաներ։
NTV-ի տեղեկատվության համաձայն, հանդիպման ընթացքում Թուրքիան հերթական անգամ «տարածաշրջանում հրադադարի եւ սիրիական զորքը դեպի սահմանները հեռացնելու հույս է հայտնել»։