Մոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ «սառը պատերազմի» ավարտից հետո․ ԱՄՆ դեսպան
ՄիջազգայինՄոսկվայի ու Վաշինգտոնի հարաբերությունները հասել են ամենացածր կետին՝ «սառը պատերազմի» ավարտից հետո։ Այս մասին РБК հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Սալիվանը։
Նրա խոսքերով՝ իր աշխատանքի նպատակն այն է, որպեսզի կանգնեցնի անկումը հարաբերություններում եւ բարելավի դրանք։
Սալիվանը խոստովանել է, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ը սկզբունքային տարաձայնություններ ունեն։ «Սակայն դա չի նշանակում, որ մենք չունենք մյուս կողմի հետ կապեր պահպանելու պարտավորություններ»,- կարծում է նա։
Դիվանագետը նաեւ նշել է, որ նախագահ Դոնալդ Թրամփը հանձնարարել է իրեն անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի բարելավվեն երկու երկրների հարաբերությունները։ Սալիվանը խոստացել է շարունակել իր նախորդի՝ Ջոն Հանթսմանի գործունեությունը։
ՌԴ-ում ԱՄՆ նոր դեսպան Ջոն Սալիվանը Մոսկվա է ժամանել հունվարի կեսին։ Փետրվարի 5-ին նա նախագահ Վլադիմիր Պուտինին է հանձնել հավատարմագրերը։