«Ինտեր» - «Միլան»․ Բուքմեյքերների կանխատեսումը
ՍպորտԻտալիայի առաջանության 23-րդ տուրում փետրվարի 9-ին տեղի կունենա հռչակավոր միլանյան դերբին։ «Ինտերը» կընդունի «Միլանին»։
Բուքմեյքերները չեն կասկածում, որ կհաղթի իտալացի Անտոնիո Կոնտեի գլխավորած թիմը։ «Ինտերի» հաղթանակի գործակիցը 1․90 է։ «Միլանի» հաղթանակի հավանականությունը ստացել է 4․10, ոչ ոքի արդյունքինը՝ 3․40։
«Ինտեր» - «Միլան» հանդիպումը կմեկնարկի Երեւանի ժամանակով 23։45-ին։
«Ինտերը» 51 միավորով երկրորդ տեղում է եւ առաջատար «Յուվենտուսից» հետ է 3 միավոր, «Միլանը» 10-րդն է՝ 32 միավոր։
Իտալիայի առաջնության առաջին շրջանում «Ինտերը» հաղթել է 2։0 հաշվով։