Հայտնի է Թաիլանդում ամբոխի վրա կրակ արձակած զինծառայողի դրդապատճառները (տեսանյութ)
ՄիջազգայինԹաիլանդի հյուսիս-արևելյան շրջանում Չաքրափանթ Թհոմա (Jakrapanth Thomma) անունով զինվորականը կրակ է բացել փողոցն անցնող անցորդների վրա:
Ավելի ուշ տղամարդը մուտք է գործել Նախուն-Ռաթչասինա քաղաքի Terminal 21 առևտրի կենտրոն և շարունակել է կրակահերթը:
Վարչապետ Պրայուտ Չան-օչան հայտնել է, որ զինվորականը տան վաճառքի հետ կապված կոնֆլիկտ է ունեցել ծառայակիցների հետ:
Վերջին տվյալներով՝ Թհոմայի գործողությունների հեևանքով մահացել է 27 մարդ՝ այդ թվում հատուկ ուժայիններից, քաղաքացիներից և հենց ինքը՝ Թհոման: Տուժել է 57 մարդ, որոնցից 45-ն արդեն դուրս են գրվել հիվանդանոցներից: