WBA. Արտյոմ Դալաքյանը պաշտպանել է աշխարհի չեմպիոնի տիտղոսը
ՍպորտՊրոֆեսիոնալ բռնցքամարտի WBA վարկածով աշխարհի չեմպիոն Արտյոմ Դալաքյանը (20-0, 14 նոկաուտ) պաշտպանել է տիտղոսը թեթեւագույն քաշային կարգում (50,8 կգ)։
Ուկրաինան ներկայացնող հայ մարզիկը Կիեւում մենամարտել է տիտղոսի հավակնորդ, Վենեսուելայի ներկայացուցիչ Խոսբեր Պերեսի (17-4, 15 նոկաուտ) հետ։ 12 ռաունդ տեւած մենամարտում Արտյոմ Դալաքյանը հաղթել է մրցավարների միաձայն որոշմամբ՝ 118:110, 117:111, 117:111։
Արտյոմ Դալաքյանը չորրորդ անգամ պաշտպանեց 2018թ․ փետրվարի նվաճած աշխարհի չեմպիոնի տիտղոսը։