Հազարավոր ուղեւորներ, որոնք մնացել էին կրուիզային նավի վրա կորոնավիրուսի պատճառով, դուրս են եկել ցամաք
ՄիջազգայինՀազարավոր մարդիկ, որոնք մնացել էին Հոնկոնգի ափերին World Dream ship կրուիզային նավի մեջ չորս օր շարունակ կորոնավիրուսի բռնկման պատճառով, վերջապես կարողացել են դուրս գալ ափ բժշկական թեստերի բացասական արդյունքները ստանալուց հետո, հաղորդում է BBC News.-ը:
3600 ուղեւոր ունեցող նավում հայտարարվել էր կարանտին:
Կորոնավիրուսի հաստատված տասնյակ դեպքերով եւս մեկ կրուիզային զբոսանավ մնացել է Ճապոնիայում: