Խոշոր հրդեհ՝ Սոլակ գյուղում. այրվել է անասնագոմը, սատկել է 20 հավ
ՀասարակությունՀայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ փետրվարի 10-ին, ժամը 09:07-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է հաղորդվել, որ Կոտայքի մարզի Սոլակ գյուղի ակումբի մոտակայքում այրվում է անասնագոմ:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 10:14-ին, մարվել՝ 11:53-ին: Այրվել են անասնագոմի փայտյա կառուցատարրերը (20 քմ) եւ անկել է 20 հավ: