Էրիկսեն. Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում
ՍպորտՄիլանի «Ինտերի» նորեկ, դանիացի կիսապաշտպան Կրիստիան Էրիկսենը կարծում է, որ Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում: Այս մասին 27-ամյա կիսապաշտպանը հայտարարել է Իտալիայի առաջնության 23-րդ տուրի «Միլանի» դեմ խաղում 4:2 հաշվով տարած հաղթանակից հետո:
«Այսպիսի հանդիպումներից հետո պարտավոր ես ստադիոնը լքել երջանիկ: Սա հրաշալի փորձ էր, և մենք կարողացանք արժանի հաղթանակ տանել:
Երկրպագուները ֆանտաստիկ մթնոլորտ ապահովեցին: Իտալիայում ֆուտբոլային մթնոլորտն ավելի թեժ է, քան Անգլիայում: Ես հիանում եմ մեր երկրպագուներով»,- Էրիկսենի խոսքը փոխանցում է Goal.com-ը:
Հիշեցնենք, որ Կրիստիան Էրիկսենը Լոնդոնի «Տոտենհեմից» «Ինտեր» է տեղափոխվել ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում:
Միլանյան ակումբի կազմում դանիացի կիսապաշտպանը մասնակցել է 3 հանդիպման: