Իրանն ԱՄՆ-ին մեղադրել է իրենց բազաներին հարվածի հետեւանքով կորուստների մասին տեղեկատվությունը թաքցնելու համար
ՄիջազգայինԱՄՆ իշխանությունները թաքցնում են Իրաքում ԱՄՆ ռազմաբազաների վրա Իրանի հարձակման հետևանքով զոհվածների մասին տվյալները: Այս մասին երեքշաբթի հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:
«Ամերիկյան հրապարակումներում «զոհվածներ» բառը փոխարինվել է «գանգուղեղային վնասվածքներ» բառով: Նրանք թաքցնում են Աին-ալ-Ասադի վրա հարվածի հասցրած կորուստները»,- մեջբերում է նրան Fars գործակալությունը:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ գնդակոծման արդյունքում «ոչ ոք չի զոհվել եւ չի տուժել»: Ավելի ուշ ԱՄՆ ՊՆ պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-գնդապետ Թոմաս Քեմփբելը հայտնել էր 50 զինծառայողի մասին, որոնց մոտ Իրանի հրթիռային հարվածի հետեւանքով գանգուղեղային վնասվածքներ էին ախտորոշվել:
Փետրվարի 11-ին Պենտագոնը հայտարարեց, որ այդ թիվը 109 մարդ է կազմել: