Երևան, 19.Հունիս.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Առաջիկա օրերին մի փոքր շոգելու ենք. Գագիկ Սուրենյան (տեսանյութ) Իրան-ԱՄՆ հնարավոր համաձայնությունը և նոր աշխարհաքաղաքական քարտեզի ուրվագծերը. «Փաստ» Կապրենք՝ կտեսնենք. որտե՞ղ են հայերն ավելի հարուստ. «Փաստ» «Էրիկս գանձ էր, լույս և ուրախություն». Էրիկ Սարգսյանն անմահացել է սեպտեմբերի 29-ին Եղնիկներում. «Փաստ» Ինչի՞ համար են «սեգրեգացիայի» նոր եղանակները. «Փաստ» «Զգում է, որ թույլ է, իր իշխանությունն ամուր հիմքեր, հենարան չունի, հիմնված է բռնության վրա». «Փաստ» Ժողովրդավարության ավարտն ու իրավապահ համակարգի վախճանը. «Փաստ» Ինչո՞ւ է Փաշինյանն այսպես շտապում. «Փաստ» Առնվազն 700 հազար մարդ արդեն իսկ իր կարծիքն ասել է. «Փաստ»


«Նման թվա­ցյալ դրա­կան մի­տում­նե­րը, ըստ էու­թյան, գոր­ծին օգուտ չեն տա­լիս»․ «Փաստ»

Հարցազրույց

«Փաստ» օրաթերթը գրում է

Դեռ նախորդ տարի հայտարարվեց, որ 2019 թվականի արդյունքներով Հայաստանի տնտեսական ակտիվության ցուցանիշը շուրջ 7,5% է։ Հիմա հայտարարվում է, թե չի բացառվում, որ այդ ցուցանիշը կարող է 8,2 տոկոս լինել։

 Ընդգծենք, որ խոսքը պաշտոնական տվյալների մասին չէ։ Տնտեսագետ Վարդան Բոստանջյանը թե՛ տնտեսական աճի ցուցանիշը, թե՛ տնտեսության այս կամ այն ճյուղում արձանագրված տվյալները սիմվոլիկ է որակում։ 

«Հատկապես մեր հանրապետության դեպքում տնտեսական ակտիվության վերաբերյալ ցուցանիշը որոշակիորեն հարաբերական ցուցանիշ է։ Իսկ թե ինչո՞ւ, ավելի քան պարզ է։ 

Մեր ընդհանուր տնտեսությունը, մեծ հաշվով, ո՛չ արդիական է, ո՛չ էլ արդյունավետ։ Մեծ հաշվով, մենք տնտեսության վատ կառուցվածք ունենք։ 

Ֆինանսական հոսքերի արագության փոփոխությունը, այո՛, այդ վատ կառուցվածքի պարագայում կարող է բերել տնտեսական աճի ցուցանիշի բարձրացմանը։

 Բայց այլ խնդիր կա։ Այդուհանդերձ, որակական առումով այդ աճը, ըստ էության, առ ոչինչ է դառնում, քանի որ մենք ժամանակակից արտադրանք, նոր աշխատատեղեր չենք ստեղծում, և այդ համատեքստում եկամուտներ չենք բարձրացնում։ 

Նման պայմաններում և հատկապես փոքր շրջանառության դեպքում Հայաստանում արձանագրվող աճը՝ կլինի՛ այն «փորձագիտական», թե «անկախ փորձագիտական», կդասվի սիմվոլիկ ցուցանիշների մեջ»,-«Փաստի» հետ զրույցում նշեց Վ. Բոստանջյանը։ 

Վարդան Բոստանջյանը ավելի գլոբալ խնդրի մասին է մատնանշում՝ ընդգծելով, որ այն մինչ օրս չի լուծվել, և այդ ուղղությամբ համարժեք քաղաքականություն չկա։ «Ընդհանրապես ցուցանիշները գրեթե ոչինչ չասող են, որովհետև, խոշոր առումով, ցանկացած տնտեսության աճ ու զարգացում առաջին հերթին պետք է ունենա ներառականություն։ Պատկերավոր ասած՝ հասարակության անդամները պետք է կարողանան տնտեսական աճը նկատել իրենց «մաշկի» վրա:

 Այս առումով պետք է հաշվի առնենք, որ մենք դժվարություն ունենք՝ կապված որոշակի սոցիալական խմբերի հետ, իսկ մենք շատ խոցելի խմբեր ունենք։ Թող գրանցվի վերոնշյալ ցուցանիշը, բայց այն, միևնույն է, դեռ ներառական բնույթ չի կրելու»,-նկատեց մեր զրուցակիցը։ Անդրադառնալով գրեթե ամեն օր հրապարակվող ցուցանիշներին, որոնք երբեմն որպես մեծ ձեռքբերում են ներկայացվում՝ Վ. Բոստանջյանը նշեց.

 «Առհասարակ այդ դրսևորումները որոշակի առումով հասկանալի են։ Ցանկացած իշխանություն, այսպես թե այնպես, հակված է գերազանցապես վառ գույներով նկարագրել արդյունքները, մինչև անգամ ցույց տալ հաջողություններ։ Բայց իրականում տնտեսությունը չափազանց բարդ ինստիտուտ ու հասկացություն է։ Երբևիցե որևէ մի ցուցանիշով հնարավոր չէ տնտեսության ընդհանուր գնահատականը տալ։

 Հիմա տնտեսությունից, տնտեսական հարաբերություններից ամենայն հավանականությամբ լավ չհասկանալու պարագայում մեզ մոտ առանձին- առանձին թվեր են հրապարակում՝ հայտարարելով, թե տնտեսական ակտիվության ցուցանիշը լավ ցուցանիշ է, արտագաղթը պակասում է, մյուս ցուցանիշն ավելանում է և այլն։ Իրականում համալիր ձևով պետք է ցույց տրվի, թե տնտեսությունը, այդուհանդերձ, այդ բոլոր գործոնների ազդեցության ներքո, ինչպես է դրսևորվում։ 

Միայն այդ ժամանակ կարելի է խոսել տնտեսական աճի և տնտեսության զարգացման մասին։ Հակառակ դեպքում, ըստ էության, անսահմանությունից մի բան վերցնելը, հրապարակելն ու հայտարարելը, թե լավ է, ճիշտ չէ։ Բնականաբար, հնարավոր չէ դրանով գնահատել ու բնորոշել տնտեսության իրական վիճակը»։ 

Տնտեսագետը շեշտեց, որ այսօր դեռ կան խնդիրներ, որոնք խոչընդոտ են տնտեսական իրական զարգացում ապահովելու տեսանկյունից։ «Ընդհանուր առմամբ, հանրապետությունում 2019թ. ընթացքում միջին աշխատավարձը բարձրացել է 5,8 տոկոսով, պետական հատվածինը՝ 8,4 տոկոսով, իսկ մասնավոր հատվածինը՝ 3,8 տոկոսով։ Եթե մենք հիմա հաշվի ենք առնում նաև սահմանված գնաճի մակարդակը, ստացվում է, որ վերոնշյալ աճը, ըստ էության, չի բերում սպառման մակարդակի բարձրացման՝ հատկապես խոցելի խավերի մոտ։ 

Օրինակ՝ դժվար չէ հասկանալ նույն կենսաթոշակի ավելացումների ազդեցությունն այս գնային պայմաններում։ Եթե մարդը 30-ի փոխարեն 35 հազար դրամ է ստանում, դրանից իր վիճակը չի բարելավվում։ 

Ընդհանուր առմամբ, խնդիրն ավելի լայն է։ Բևեռվածությունը, աղքատության մակարդակը մեզ մոտ բավականաչափ բարձր է, ինչի պարագայում նման թվացյալ դրական միտումները, ըստ էության, գործին օգուտ չեն տալիս»,-եզրափակեց տնտեսագետը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Հիմա զգոնությունը առավել լարելու ժամանակն է․ Լիլիա ՇուշանյանՀավաքական ընդդիմությունը կարող է այլընտրանքային խորհրդարան ձևավորել. Ավետիք Չալաբյան Մարդամեկը հայտարարում է, որ ընդդիմության ձայն տված ընտրողների յոթանասուն տոկոսը կաշառք է ստացել. Հրայր ԿամենդատյանԸնդդիմադիր բոլոր ուժերի միավորումը պարտադիր պայման է. Արմեն ՄանվելյանԹրամփը մտադիր է հրթիռների լիցենզավորված արտադրություն սկսել Եվրոպայում․ BloombergՀաշմանդամություն ունեցող անձանց և 63 տարեկանից բարձր քաղաքացիների համար կներդրվի զբաղվածության խթանման նոր ծրագիրՊերուում ավտոբուսի վթարի հետևանքով 11 մարդ է զոհվելԿարլ Լագերֆելդի վերջին արխիվը. Sotheby's-ը աճուրդի է հանելու դիզայների ավելի քան 1000 ուրվագծեր՝ 1 եվրո մեկնարկային գնովԱնորակ ապրանք չպետք է արտահանել մեր ինքնիշխանության հաշվին. Նիկոլ ՓաշինյանԿարող ենք արձանագրել, որ Հայաստանում ընտրությունները չեն կայացել․ Հրայր ԿամենդատյանԳերմանիան Ուկրաինային կհատկացնի 200 մլն դոլար՝ «Ուկրաինայի համար ԱՄՆ-ից uպառազինnւթյան գնման ծրագրի» հերթական փաթեթի շրջանակներումՈ՞ւմ են ուզում զրկել ընտրելու իրավունքից․ որտեղ է ավարտվում քաղաքացիությունը. Էդմոն ՄարուքյանԱնի Լուպեի ծովափնյա ֆոտոշարքը Պայքարում ենք մեխանիզմի դեմ․ Սամվել ԿարապետյանՈրևէ ձեռնարկություն 1 տարվա մեջ 3 անգամ ՀԴՄ չտպեց, 5 տարով զրկվելու է և՛ միկրոբիզնեսի, և՛ շրջանառության հարկերով աշխատելուց. ՓաշինյանԲոլոր դեպքերում Նիկոլ Փաշինյանը չի հաղթել այս ընտրությունները․ ԿարապետյանԱյս մարդը շարունակում է նվաստեցնել հայ ժողովրդին․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանը քաջ, հայրենատեր եւ հայրենասեր ՀԱՅ է. Գոհար ՄելոյանԵվրոպայում ԱՄՆ զnրքերի կրճատումը կսկսվի անհապաղ. Ռյուտե Մենք միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով կհրավիրենք հանրահավաք․ Սամվել ԿարապետյանՎտանգը մեր տան դռանն է․ Արթուր ՄիքայելյանԲացահայտվել է Դարբնիկ գյուղում խnւլիգանության դեպքը Աշխարհը տեսավ թե ինչպես չի կարելի կազմակերպել ընտրություններ․ Սամվել ԿարապետյանԴավիթ Ղազինյանին բանտարկելը սովորական քաղաքական հետապնդում է․ «Ուժեղ Հայաստան»Ռոնալդուն անձնական հակառեկորդ է սահմանել աշխարհի և Եվրոպայի առաջնություններումԵրբ որ մենք և մեր ժողովուրդը ճիշտ կգտնի կկանգնի ոտքի, դա կլինի մեկ անգամ և վերջնական․ Նարեկ ԿարապետյանՆիկոլը պարտվել է իր ՇԵՖԵՐԻ առաջ․ Գառնիկ ԴավթյանՄինչև ՔՊ-ն ու նրա ղեկավարը շարունակում են ձևացնել, թե ոչինչ չի կատարվում, Ադրբեջանը բաց տեքստով խոսում է Հայաստանի նկատմամբ իր տարածքային հավակնությունների մասին․ Մարիաննա ՂահրամանյանԱլիևին փոխած սահմանադրություն է պարտք, դրա համար էլ իրեն պատեպատ է տալիս․ Արշակ ԿարապետյանԹուրքիան պատրաստ է կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ. Ֆիդան Արդյո՞ք ԱԱԾ աշխատակիցը կարող է որոշել ցանկացած բան արտահոսի կամ չարտահոսի. Էդմոն ՄարուքյանԻդրամը և Glovo-ն համագործակցության հուշագիր ստորագրեցին ԲարսելոնայումԵս հայտարարում եմ ընդդիմադիր ուժերի համախմբման մասին․ ԿարապետյանՓաշինյանը իր իշխանությունը պահելու համար մասնակցում է ինչ-որ խաղերի․ ԿարապետյանՍամվել Կարապետյանը Նարեկ Կարապետյանի մասինԱմբողջությամբ ոչնչացնում են գյուղատնտեսությունը․ Սամվել ԿարապետյանՀայաստանը 162 տոննա ծիրան է արտահանել Ուկրաինա և Վրաստան․ Գևորգ Պապոյան Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցված ձևակերպումները հիմնավորում են կասկածներն ու պնդումները, որ Բաքուն միջամտում է ՀՀ ներքին գործերին. Աբրահամյան Շուտով միասին՝ բոլոր ընդդիմադիր ուժերով, կհրավիրենք հանրահավաք. Սամվել ԿարապետյանՓաշինյանը եվրոպացիներին կարողացավ վաճառել հակառուսականությունը. Սամվել Կարապետյան 2026-ի թոփ ճամփորդական ուղղությունները IDBank-ի պրեմիում քարտերով Նախընտրական շրջանում և քվեարկության օրը արձանագրվել է շուրջ 1300 խախտում․ Ատոմ Մխիթարյան«Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանի հարցազրույցը խմբագիրներին Ընտրությունների արդյունքը ժողովուրդն է որոշում, ոչ թե Վահագն Հովակիմյանն իր գրիչով․ Իվետա ՏոնոյանՀայկական լոլիկը կարտահանվի Եվրոպա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հովանավորությամբ անցկացվեց հունահռոմեական ոճի ըմբշամարտի բաց առաջնություն ԿԸՀ-ն կորցրել է իր առաքելությունը և իրավական անորոշություն առաջացրել․ Աննա ԿոստանյանԿիրառվել է հսկայածավալ վարչական ռեսուրս․ Մենուա ՍողոմոնյանՀրդեհ՝ Բաքվի նավթավերամշակման գործարանում