Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


Որոնք են նորածիններին տրվող ամենատարածված անունները Հայաստանում

Հայաստանում ամենատարածված անունների վարկանիշային աղյուսակը գլխավորել են Դավիթը և Նարեն։ Այս մասին Sputnik Արմենիայի թղթակցին հաղորդեցին ՀՀ արդարադատության նախարարության Քաղաքացիական կացության ակտերի գրանցման գործակալությունից։

 

Անցած տարի 1813 տղայի անվանել են Դավիթ։ Ամենայն հավանականությամբ, փոքրիկներին այդպես են անվանում ի պատիվ «Սասունցի Դավիթ» էպոսի սիրված հերոսի։

 

Ի դեպ, Դավիթը 2015թ.–ից է առաջատար։ Այդ ժամանակ 133 նորածինների կոչել են Դավիթ։ Ցուցանիշն անփոփոխ է մնացել 2016թ–ին։ Իսկ արդեն 2017թ–ին այդ անունը ստացել է 163 երեխա։

 

Իրավիճակը չի փոխվել նաև «թավշյա հեղափոխությունից» հետո, թեև շատերը ենթադրում էին, որ 2018թ.–ի ապրիլից հետո ծնողները կսկսեն իրենց որդիներին կոչել Նիկոլ` ի պատիվ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, իսկ դուստրերին` Աննա` ի պատիվ պետության ղեկավարի տիկին Աննա Հակոբյանի։

 

Սակայն Նիկոլ և Աննա անունները չեն մտել 2018թ.–ի Հայաստանում ամենատարածված անունների տասնյակի մեջ։

 

Վարկանիշում երկրորդ տեղ է զբաղեցնում Նարեկ անունը։ Այդպես են կոչվել 1439 տղաների։ Միաժամանակ, Նարեկ անունը հայերի շարքում զբաղեցնում է պատվավոր չորրորդ հորիզոնականը արդեն չորրորդ տարին շարունակ։ Այսպես, 2015թ.–ին այդպես կոչել են 103, 2016թ–ին` 124, 2017թ–ին` 118 նորածինների։

 

Ցուցակում երրորդ տեղը զբաղեցնում է Հայկ անունը։ 716 տղա այդպես է կոչվել։ Ի դեպ, 2017թ.–ին Հայկը զբաղեցրել է վեցերորդ հորիզոնականը։ Այդ ժամանակ ընդամենը 55 երեխա է ստացել այդ անձնանունը։ 2015 և 2016թթ–ին ցուցանիշը միանման է եղել` 65 նորածին։

 

2018թ.–ին տղամարդկանց տարածված անունների շարքում Տիգրանն է եղել, որը զբաղեցրել է չորրորդ տեղը (706 տղա)։ 2017թ.–ին այդ անունը հայտնվել է երրորդ հորիզոնականում (87 հոգի), 2016թ.–ին` վեցերորդ (57 երեխա), 2015թ.–ին` երրորդ (70 հոգի)։

 

2018թ,–ին վարկանիշի առաջին հնգյակը եզրափակում է Մարկ անունը (677 տղա)։ Մինչդեռ նախորդ տարիներին այդ անունը նույնիսկ չի մտել առաջին տասնյակի մեջ։

 

2018թ.–ին վեցերորդ տեղն է զբաղեցրել Ալեքս անունը (644 երեխա), յոթերորդ տեղը` Արեն (592), ութերորդը` Գոռ (586), իններորդը` Արթուր (561), տասներորդը` Արմեն (472)։

 

Ինչ վերաբերում է աղջիկներին, ապա 2018թ.–ին նորածիններին կոչել են Նարե` պարսական Նար անվան հայկական տարբերակով։ Այն վարկանիշում զբաղեցնում է առաջին տեղը` վերադարձնելով 2015թ.–ի իր դիրքերը։ 2016թ.–ին այդ անունը ցուցակում երրորդն է եղել (70 աղջիկ), իսկ 2017թ.–ին` հինգերորդը (65 աղջիկ)։

 

Անցած տարի աղջիկների ամենատարածված անունների շարքում երկրորդ տեղն է զբաղեցրել Մարիան, այսպես կոչվել է 783 աղջկա։ 2015թ.–ին այն զբաղեցրել է ընդամենը յոթերորդ տեղը։ Իսկ 2016թ.–ին և 2017թ–ին`առաջին տեղը` 92 և 89 ցուցանիշներով։

 

2018թ.–ին վարկանիշային աղյուսակում երրորդ տեղում հայտնվել է Մանեն։ Այդպես են կոչվել 703 նորածին աղջիկ։ 2015 և 2016թթ.–ներին այն եղել է ութերորդ տեղում` 57 և 50 ցուցանիշներով։ 2017թ.–ին այս անվան նկատմամբ հետաքրքրությունն ավելացել է. արդեն 70 աղջիկ կոչվում է Մանե (վարկանիշում չորրորդ տեղը)։

 

2018թ.–ին տասնյակի մեջ մտել են նաև աղջիկների այս անունները. Մարին չորրորդն է (665), Էլենը` հինգերորդը (564), Մարիամը` վեցերորդը (562), Անին` յոթերորդը (553), Միլենան` ութերորդը (549), Անահիտը` իններորդը (542), Արփին` տասներորդը (516)։

 

Նշենք, որ 2018թ,–ի Հայաստանում գրանցվել է 14 հազար 561 ամուսնություն և 4 հազար 296 ամուսնալուծություն։ 2019թ.–ի սկզբին արդեն գրանցվել է 979 ամուսնություն և 135 ամուսնալուծություն։

Առավել մանրամասն՝Այստեղ

 

Կրակոցներ՝ Երևանում․ բժիշկները պայքարում են վիրավորի կյանքի համարՍոցիալական ցանցերը վնասում են ժողովրդավարությանը. Ի՞նչ են ցույց տալիս հարցումներըՄեծ քեռիները կանգնած էին Հայաստանի մեջքին. Ալիևը նորից թիրախավորել է Մինսկի խմբինԱրդյո՞ք իշխանության երազանքն է ոչնչացնել բոլոր ընդդիմադիր քաղաքացիներին. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանն ամեն գնով փորձում է խորացնել Հայաստանի կախվածությունն իր էներգետիկ համակարգից. Արմեն ՄանվելյանԵԽԽՎ զեկույցները, բացի դեկլարատիվ բնույթ կրելուց, պետք է ունենան հստակ հետևանքներ. Արեգ Սավգուլյան75 Ուսուցիչ-առաջնորդների հավաքագրման արշավը մեկնարկել էԶանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն իր ազդակիր համայնքներում իրականացնում է աննախադեպ ծավալի ներդրումային և աջակցության ծրագրերUcom-ը՝ Հայաստան – Միացյալ Թագավորություն բիզնես համաժողովի պաշտոնական գործընկերՆարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին