«Ռեալը» պատրաստ է 111 միլիոն եվրո վճարել Լաուտարո Մարտինեսի համար
ՍպորտՄադրիդի «Ռեալի» ղեկավարությունը հետաքրքրված է Միլանի «Ինտերի» 22-ամյա հարձակվող Լաուտարո Մարտինեսի ծառայություններով։ Արքայական ակումբը պատրաստ է վճարել նրա պայմանագրով սահմանված 111 միլիոն եվրո տրանսֆերային գինը, հաղորդում է TyC Sports-ը։
«Ռեալը» նաեւ գրավիչ առաջարկ է պատրաստում արգենտինացի ֆուտբոլիստին․ տարեկան 14 միլիոն եվրո աշխատավարձ։
Իտալիայի ընթացիկ առաջնությունում Լաուտարո Մարտինեսը մասնակցել է 20 հանդիպման, խփել 11 գոլ։