Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»

«Ձվի գնանկումը պայմանավորված է դրա գերարտադրությամբ»․ «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Վերջին օրերի ամենաքննարկվող թեմաներից մեկը թերևս դարձավ ձվի շուկայում նկատվող գնանկումը։ Շատերն այն անոմալ երևույթ կոչեցին, քանի որ այս ժամանակաշրջանում ձուն սովորաբար ավելի բարձր գնով է վաճառվում, մինչդեռ հիմա շուկայում 20-25 դրամով անգամ կարելի է ձու գնել։ 

Սպառողների տեսանկյունից գուցե գնանկումն անգամ ընդունելի է, եթե հաշվի չառնենք այն, որ նրանց էլ է սկսում մտահոգել հարցը՝ իսկ գուցե ապրանքը ժամկետա՞նց է, կամ էլ ինչ-որ խնդիր ունի, որ ավելի մատչելի է դարձել։ Միևնույն ժամանակ իրավիճակն անհասկանալի են բնորոշում արտադրողներից ոմանք։ 

Ստացվում է, որ խախտվում է մրցակցային հավասարությունը։ Առաջ եկած այս և նմանատիպ հարցերի պարզաբանումներ տալու համար Ազգային ժողովում քննարկում էր կազմակերպվել, որի ժամանակ ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը, ներկայացնելով իրավիճակը, ասել էր, որ Ամանորի նախաշեմին ու դրանից հետո շուկայում հայտնվել են հայկական արտադրության բավականին էժան գնով ձվեր: 

Նա նշել էր՝ ներկայումս շուկայում իրականացվում են ստուգումներ՝ պարզելու, թե ո՞րն է այս տեսակ կտրուկ գնանկման պատճառը, արդյո՞ք այն պայմանավորված է ձվի գերարտադրությամբ, թե՞ այլ գործոններով։ 

Ի դեպ, հերքվել էր նաև այն տեղեկատվությունը, թե մեր երկիր մեծ քանակությամբ ձու է ներկրվել։ Գաղտնիք չէ, որ ապրանքի գնանկում շուկայում տեղի է ունենում մի քանի պատճառներով՝ եթե այդ ապրանքի շուկայում նոր խաղացող է հայտնվում, եթե ապրանքն արագ սպառելու խնդիր կա, խոսքը մասնավորապես սննդամթերքի մասին է, և, իհարկե, երբ գնանկումը կամ գնաճը տեղի է ունենում արհեստականորեն։ 

Այս հարցերի պատասխանները ստանալու համար «Փաստը» դիմեց թռչնաբույծների միության նախագահ Սերգեյ Ստեփանյանին։ Նա այս գնանկմանն ավելի հանգիստ է վերաբերվում՝ պայմանավորելով դա բացառապես ձվի արտադրության ծավալների ավելացմամբ։ 

Բացի դա, խորհուրդ է տալիս այս հարցում արհեստական ոչինչ չփնտրել։ «Գնանկումը պայմանավորված է ձվի գերարտադրությամբ։ 

«Որևէ արհեստական բան չկա խոշոր արտադրողների կողմից, ինչպես երբեմն ասվում է։ Ձվի գերարտադրությունը հանգեցրել է դրա գնի բնական անկմանը։ Գնանկումն էլ առաջացել է նրանից, որ պահանջարկից ավելի շատ ձու է արտադրվում և շուկա ներմուծվում։ Իսկ դա բացատրվում է նրանով, որ նախ՝ տարին շատ բարեհաջող եղավ արտադրողների համար, նորմատիվային կորուստները եղան ավելի ցածր։ 

Բացի դա, ավելացավ արտադրողների թիվը։ Երկու նոր ֆաբրիկա վերաբացվեց, որոնք նախկինում փակված էին, և ֆերմերային ու գյուղացիական տնտեսությունների թիվը միանգամից 2018-2019 թվականին եռապատկվեց, ինչը մենք չէինք սպասում։ Արտադրողները շուկա մտան, շատացավ փոքր արտադրողների թիվը»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Ստեփանյանը։ 

Նա նշում է, որ արտադրողները ձուն շուկայում արագորեն իրացնելու՝ սպառելու խնդիր ունեն, քանի որ, ինչպես հայտնի է, այս սննդամթերքը երկար պահել չենք կարող։ «Հիմա փոքր արտադրողները հնարավորություն ունեն ձուն պահել միայն 90 օր, եթե կա պահպանման համապատասխան միջավայր։

 Իրենք այդ հնարավորությունը չունեն, ուստի ապրանքը տանում են շուկա, ավելի մատչելի գնով հանձնում, իսկ գինը սկսում է նվազել։ Սա կտևի այնքան, մինչև «մաքրվի» եղած ապրանքը»,-նշում է մեր զրուցակիցը։ Ստեփանյանն ընդգծում է՝ գինը երբեք արհեստական չեն իջեցնում։ 

«Դա անում են նպատակային, որովհետև վաղն արտադրողները ծախսեր ունեն հոգալու, իրենք ինքնարժեքից ցածր են ապրանքը շուկա ներմուծում, որպեսզի թռչունի վաղվա կերի գումարն ունենան։ Գնանկման հարցում իրականում դիտավորություն չկա։ 

Աստիճանաբար նորմալ գինը կվերականգնվի։ Ուղղակի այնտեղ մնացորդներ ունենք նախորդ տարվանից, այդ մնացորդները հիմա լիկվիդացնում ենք, դուրս գրում։ Թարմ ձուն, երբ մտնի շուկա, աստիճանաբար գինը կբարձրանա»,-եզրափակում է Սերգեյ Ստեփանյանը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 
 
 

 

Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն Մանվելյան