Երևան, 07.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Հայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ» Բոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ» «Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ» Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»

«Մի օր ատե­լու­թյու­նը սե­լավ է դառ­նա­լու, ամեն ինչ սրբի, տա­նի». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

Գաղտնիք չէ՝ դարեր ի վեր մեր ժողովրդի հայ մնալուն, չձուլվելուն օգնել է մեր հավատը, մշակույթը, ազգային արժեքները։ Սակայն այժմ այդ արժեքները ոչ միայն անտեսվում են, այլ դրանց տեղն են զբաղեցնում օտար, մեր բնույթին ու տեսակին ոչ հարիր երևույթները, որոնք ամրապնդում են իրենց դիրքերը մեր առօրյայում։ Սկսում ենք հեռանալ ազգայինից։ 

Մյուս կողմից էլ հասարակությունն է փոխվում՝ չարություն, հայհոյանքներ, ցասում, իրար լսելու անկարողություն։ Երբ Արարատի մարզի Մխչյան գյուղի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվ տեր Մխիթար քահանա Ալոյանին հարցնում ենք ազգային արժեքների ու հասարակության տրամադրությունների մասին, առաջինը մեջբերում է հայտնի միտքը. «Մարդը կապիկ է առանց հավատքի։ Անհավատ կինը մայր է կավատի»։ 

«Եթե ես Ավետարանից չխոսեմ անգամ, Շիրազի այս խոսքերն ամեն ինչ ասում են։ Կապիկն իր կապիկություններով ամեն ինչ կարող է անել և պատասխան չտալ։ 

Այո՛, ունեմ մտավախություն, անհանգստություն, որ կորցնում ենք ազգային դիմագիծը, տեսնում ենք երևույթներ, որոնք հարվածում են հավատքին, եկեղեցուն, հայոց ազգային բարքերին։ Այն ելևէջները, որոնք հիմա կան, ինձ համար ոչ միայն հաճելի չեն, այլև տագնապալից են, ընդ որում, սա նոր չի սկսվել։

 Տեսեք՝ միրգը միանգամից չի փչանում, միանգամից չի նեխում։ Ամեն ինչ սկսվում է մի փոքր կետից, այնուհետ դա սկսում է ամբողջ միրգը փչացնել։ 

Հասարակության ներսում այս փոփոխությունները վերջին մեկ տարվա արդյունքը չեն, սա տարիների ընթացքում սկսված երևույթ է՝ ոչ ճիշտ կառավարման, գուցե ոչ ճիշտ վերաբերմունքի հետևանք»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տեր Մխիթարը։

Այնուհետև անդրադառնում է հասարակության տրամադրություններին։ «Գիտեք՝ ներկայումս շատ է տարածված դեմագոգիան։ Երբ ինչ-որ մեկին մի ճիշտ բան ես ասում, բոլոր կողմերից հարձակվում են վրադ։ 

Բոլոր մարդիկ, որոնք գիտեն ճիշտը, տեսնում են այն, հարձակումներից պաշտպանվելու համար ստիպված են լինում երբեմն լռել։ 

Մենք մեր մտավորականությանը, հոգևոր իշխանավորներին քննադատում ենք, որ իրենք չեն խոսում, բայց հենց փորձում են մի ճշմարտություն ասել, քանի որ իրենք ավելի հեռատես են, ավելին են տեսնում և հասկանում, քիչ ծանծաղ միտք ունեցող մարդիկ, որոնք միայն իրենց ոտքերի տակ են տեսնում, միանգամից հարձակվում ու, բառիս բուն իմաստով, սկսում են «քլնգել» նրանց։ Որպեսզի այդ հարվածների տակ չընկնեն, մարդիկ ստիպված լռում են։ Հիմա շատ տարածված է ևս մեկ բան։ 

 

Օրինակ՝ եթե իմ հոգևոր բարձրաստիճանավորը, պետական իշխանության ներկայացուցիչը, անգամ իմ համայնքն իմ առջև սահմանափակումներ դնի, անտեղի վարկաբեկի, նեղացնի, փորձի ինձ անընդհատ նսեմացնել, իմ և ցանկացածի մեջ գործելու է ինքնապաշտպանության բնական ռեակցիան։ 

Ենթագիտակցորեն մարդը սկսելու է իր անձը, իր ինքնասիրությունն ու շահերը պաշտպանել։ Եվ դա շատ բնական է»,-նշում է մեր զրուցակիցը։ Ներկայումս մեր իրականության մեջ տեղի ունեցող շատ երևույթներ նա տարօրինակ ու անբնական է կոչում։ «Մենք պետք է իմանանք՝ ո՞ւմ ենք լսում, ո՞վ է մեզ առաջնորդում։ 

Գերեզմանի փոս չտեսած ջահելը մեկ էլ հանկարծ խոսում է սահմանի խրամատների մասին, ատրճանակ չտեսած «լոպազները» խոսում են տանկից ու հրթիռներից, «պապաների շողքի տակ մեծացածները», որոնք անգամ ամառային մի գիշեր դրսում չեն գիշերել, խոսում են դիրքերում կանգնած զինվորների մասին։ 

Դե արի ու այդ մարդկանցից բան հասկացի։ Գլուխը դարձել է ոտք, ոտքը դարձել է գլուխ։ Ձեռքերը, որոնք գլխի պաշտպաններն են, անկապ թափահարում են։ Չգիտեն՝ որտե՞ղ է գլուխը, որ պաշտպանեն այն»,-ասում է Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հոգևոր հովիվը։ 

Տեր Մխիթարը նշում է՝ իր տեսակով խաղաղասեր մարդ է, սիրում է իր օջախը, ընկերներին, սահմանի խրամատները: «Սիրում եմ այնտեղ լինել, զինվորների հետ զրուցել։ Այդ սերն է ինձ հայրենիքում պահում։ 1991 թվականից կարող էի արտասահմանում ապրել, այնտեղ աշխատել, ունեի այդ հնարավորությունը, բայց չեմ գնացել»,հավելում է մեր զրուցակիցը։ Անցում ենք կատարում նաև մոտ երկու տարի առաջ երկրում տեղի ունեցած փոփոխություններին։ 

«Ես և իմ նման մի քանի հոգևորական ժամանակին մասնակցել ենք քայլերթերին, հավաքներին՝ պարզ տրամաբանությունից ելնելով։ Նախկինում հալածվել եմ թե՛ հոգևոր, թե՛ աշխարհիկ իշխանավորներից։ Դրա մասին խոսում եմ, որովհետև այլևս կորցնելու բան չունեմ։ Այն, ինչ կորցրել եմ, արդեն կորցրել եմ, էլ գտնելու ժամանակ չկա, որ փնտրեմ ու գտնեմ։ 

Վիրավորվածությունից և անզորությունից, տեսնելով, որ եկել էր մի պահ և մեկը, որ այդ կապանքներից մեզ հանում էր, խոստանում, որ նսեմացված, ծնկած վիճակից պետք է ոտքի կանգնենք, հոժարակամ սկսեցինք ծնկած դիրքից դուրս գալ և քայլել։ 

Շատ անգամ կոմունիստների նման ասում ենք՝ դեպի պայծառ ապագա ենք գնում, բայց չգիտեինք, թե այդ պայծառ ապագան ի՞նչ ճանապարհներով էինք գնում, ինչպիսի՞ն էր լինելու այդ ճանապարհը, պարզապես ուզում էինք հնից ազատվել։ 

Ասում են՝ հեղափոխություն են անում, որպեսզի հեղափոխականներից ազատվեն։ Ի վերջո, միշտ էլ հեղափոխություն է լինում հին հեղափոխականներից ազատվելու համար։ Սա վերջինը չէ, էլի է լինելու։ Ցանկացած իշխանություն, եթե չվերարտադրվի, գալիս է կառավարելու տասը տարի ժամկետով։ 

Նրա վերարտադրվելու հետևանքով տուժելու է ժողովուրդը»,-նշում է հոգևոր հովիվը։ Նա կարծում է՝ մեծ հաշվով հասարակ ժողովրդի համար մեկ է, թե ով կլինի, ասենք, հանրապետության նախագահը, վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, ՍԴ նախագահը։ «Ինձ համար էլ է մեկ, թե նրանք ովքեր են, բայց ինձ համար կարևոր է, որ պետության գլուխը լինի իմաստուն մարդ, որովհետև չորս կողմից շրջապատված ենք թշնամիներով։ Մեզ պետք է հզորանալ։ 

Խոսքերով չենք կարող թշնամու դիմաց կանգնել, պետք է հզոր լինի մեր բազկի ուժը։ Իմաստություն է պետք։ Չի կարելի նեղ անձնական հարցերն առաջ մղել։ 

Դու ինձ ես վատություն արել, ես քեզ կփոխհատուցեմ։ Ի վերջո, երբ ժողովուրդն իշխանավոր է ընտրում, նա գիտի, որ այդ իշխանավորն իրեն պետք է ծառայի։ 

Ընտրողն ունի մեկ սիրտ, որով սիրում է իշխանավորին, իսկ իշխանավորը պետք է ունենա բազում սրտեր, որպեսզի կարողանա բոլորին սիրել առանձին-առանձին։ Այդ սերը բացակայում էր, մի սիրտ կար, որն ընդամենը մի քանի հոգու էր սիրում։ 

Այդպես չի կարող լինել։ Դա ձախողված ճանապարհ է։ Իշխանավորը, հզորը, ուժեղը պետք է ներողամիտ լինի։ Հասարակության մեջ ուժեղ մարդը պետք է ների դիմացինին, ասի դու սխալ ես արել, բայց ես քեզ ներում եմ, հիմա գնա ճիշտ ճանապարհով։ 

Այս աշխարհում ամենակարող մարդ գոյություն չունի։ Ինչո՞վ են հպարտանում։ Վերջում մեռնելը չէ՞, բա չգա՞ն մի ծաղիկ բերեն ու ափսոսան։ 

Հերոսի, ճանաչված մարդու, բարի գործ անող մարդու մեջ պետք է անպայման թերություն գտնեն, ոչ թե դրականը գնահատեն, այլ հակառակը՝ գտնեն բացթողում և սկսեն քննադատել։ Այդպես չպետք է լինի։ Հասարակությունը չի կարող մասնատվել։ 

Դա կործանման ամենաառաջին քայլն է։ Մի օր ատելությունը սելավ է դառնալու, ամեն ինչ սրբի, տանի։ 

Այն չարությունը, որ կաթիլ-կաթիլ սերմանում ենք, դառնալու է որոմի արտ, որտեղից չենք կարողանալու բարություն քաղել, որտեղ երբեք չի կարողանալու աճել ցորենի հասկը, որը կկերակրի մեզ»,-եզրափակում է տեր Մխիթարը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

 

Մենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանՀայաստանը հետ կվերցնի՞ միջազգային հայցերը. Բաքուն ձգտում է լիակատար իրավական անպատժելիության. «Փաստ»Այն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանԲոլորին բանտարկում է ու ռեյդերական զավթում իրականացնում. «Փաստ»«Տղեն պիտի ծառայի». տանկիստ Փայլակ Սահակյանն անմահացել է հոկտեմբերի 11-ին Ջրականում. «Փաստ»Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ»«Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ»Փոփոխություններ զինապարտներին սպասարկող՝ կենտրոնական բժշկական հանձնաժողովի գործունեության կարգում. «Փաստ»Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ»Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ»Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ»ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ»Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ»«Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ»Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալԲաքվի օրակարգը չի կարող թելադրվել մեր ժողովրդին, մենք չենք ունենալու «ալիևյան սահմանադրություն»․ Մարիաննա Ղահրամանյան«Հայոց պատմության և քրիստոնեության մասին բացառիկ տգիտություն է քարոզվում»․ Հրայր ԿամենդատյանՌուսաստանի ՀՕՊ ուժերը գիշերվա ընթացքում խոցել են ուկրաինական 142 անօդաչու թռչող սարքԱԺ փոխնախագահի հակասական հայտարարությունները․ երեք օր առաջ ողջունում էր աթոռով հարվածը, այսօր՝ դատապարտում․ Հրայր ԿամենդատյանՆոյեմբերի 9-ին Եռաբլուրում հարգանքի տուրք կմատուցեն հերոսների հիշատակին․ կարևոր ուղերձով նամակներ կհանձնվեն կառավարությանը և ՌԴ դեսպանատանը. Աննա ԿոստանյանՅոթ վերք եկեղեցում կատարվել է նախատոնակՈւկրաինան ԱՄՆ-ին է փոխանցել բանակցությունների առաջարկները. ԶելենսկիՁյուն, բուք․ ի՞նչ եղանակ սպասել նոյեմբերի 7-ից 11-ինՊԵԿ էլեկտրոնային համակարգերը ժամանակավորապես անհասանելի կլինեն«Նոր Զովք». 6 օրում երկու արտադրամասի կասեցում և սննդի անվտանգության լուրջ հարցերՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանԻրանը Ռուսաստանից С-400 զենիթահրթիռային համալիրներ է խնդրելԳարիկ Կարապետյանը վնասվածքի պատճառով չի շարունակի պայքարը ծանրամարտի աշխարհի առաջնությունումՀայաստանը Եվրասիական տարածաշրջանում բեռնաշրջանառության աճով երկրորդ տեղում է«Տառերի Պուրակի» հարևանությամբ, սունկ հավաքելու ժամանակ 51-ամյա տղամարդը կայծակնահարվել և տեղում մահացել էՀնդկաստանը Հայաստանին Pinaka համակարգի համար նախատեսված 1000 կառավարվող արկ կմատակարարի. IDRWՈ՛չ ալիևյան սահմանադրությանը. այո՛ անկախ Հայաստանին. Արամ ՎարդևանյանԱրգենտինայի հավաքականը 10 համար չի ունենա առաջիկա խաղերումԱնկախ փորձաքննության արդյունքներ․ Երեմյան կաթնամթերքում խախտումներ առկա չեն«29 պատգամավոր պատրաստ է բռնաճնշման, ալիևյան սահմանադրություն չի ընդունվելու ՀՀ-ում». Տիգրան ԱբրահամյանԵՄ-ն զգուշացրել է TikTok-ին փոխել «For You»-ի վնասակար ալգորիթմը՝ «ճագարի բնի» էֆեկտը վերացնելու համարԷլմիրա Կարապետյանը չի կարողացել դուրս գալ հրաձգության ԱԱ-2026-ի օլիմպիական մրցաձևի եզրափակիչԸնդդիմությունը պետք է մեջք մեջքի կանգնի և դիմակայի ալիևյան պարտադրանքներին․ Ավետիք ՉալաբյանՈրևէ ճնշում մեզ չի կանգնեցնի Հայաստանի անկախության համար պայքարի ճանապարհին. Դավիթ ՂազինյանԱՄՆ-ն և Իրանը մոտ են հնարավոր բեկումնային արդյունքի․ BloombergՔՊ-ն սուտ և մոլորեցնող տեղեկատվություն է տալիս մեր ժողովրդին, որպեսզի կարողանա ալիևյան սահմանադրությունն ընդունել. Լիանա ՄանուկյանԵթե Նարեկին կալանավորեն, ավելի ենք մոտիվացվելու, թույլ չենք տալու ալիևյան սահմանադրության ընդունումըՆիկոլի թիվն է, ով ինչ ուզում, անում է, ես էլ ասե՞մ, որ քեշ փողով այս երկիրը ծախել են. Դավիթ ՂազինյանԼավ տղա եք՝ խաղաղություն կնքեք, ինչի ես պիտի չմտածեմ, որ այդ սահմանադրությունը գրվում և ուղարկվում է Բաքվից. ՂազինյանԷլեկտրաէներգիան կա՛մ կթանկանա, կա՛մ գումար կգտնեն՝ սակագինը պահելու համար․ ՂազինյանԱդրբեջանը Հայաստանի նկատմամբ իր տարածքային նկրտումներից հրաժարվելու մտադրություն չունի․ Արմեն ՄանվելյանԻշխանությանը պետք է նոր ընդդիմություն, որը կկրի ձևական բնույթ․ Մենուա Սողոմոնյան