Ռոնալդուի գոլը «Յուվենտուսին» օգնեց հաղթել հետնապահին (տեսանյութ)
ՍպորտԻտալիայի առաջնության 25-րդ տուրում չեմպիոն «Յուվենտուսը» հյուրընկալվեց հետնապահ ՍՊԱԼ-ին։ Իտալացի Մաուրիցիո Սարիի գլխավորած թիմն առավելության հասավ 2։1 հաշվով։
Հյուրերի կազմում աչքի ընկան պորտուգալացի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն եւ ուելսցի կիսապաշտպան Աարոն Ռեմսին։ Ռոնալդուն 1000-րդ հանդիպումն անցկացրեց կարիերայում։
«Յուվենտուսը» 60 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 4 միավոր առաջ է մեկ հանդիպում քիչ անցկացրած «Լացիոյից»։ ՍՊԱԼ-ը վերջին տեղում է՝ 15 միավոր։
Իտալիայի առաջնություն, 25-րդ տուր
ՍՊԱԼ - «Յուվենտուս»՝ 1։2 (տեսանյութ)
Անդրեա Պետանյա, 69, 11մ - Կրիշտիանու Ռոնալդու, 39, Աարոն Ռեմսի, 60