Իրանի կառավարության ներկայացուցիչը կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը
ՄիջազգայինԻրանի կառավարության ներկայացուցիչ Ալի Ռաբիեն կոչ է արել չքաղաքականացնել կորոնավիրուսի խնդիրը, հաղորդում է Mehr-ը:
Նա հայտնել է, որ Իրանի նախագահ Հասան Ռոհանին գլխավորել է կորոնավիրուսի դեմ պայքարի եւ կանխարգելման կոմիտեն: Նշելով, որ այժմ կորոնավիրուսը գլոբալ խնդիր է, նա խնդրել է իրանցիներին միասնական լինել եւ հետեւել առողջապահության նախարարության ցուցումներին:
Նա վստահեցրել է, որ կառավարությունը կարող է պայքարել վիրուսի դեմ եւ ունի դրա համար բոլոր հնարավորությունները:
Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Իրանում գրանցվել է վարակման 64 դեպք, 12 մարդ մահացել է: