Փարիզում կորոնավիրուսից մահացել է առաջին ֆրանսիացին
ՄիջազգայինՓարիզում կորոնավիրուսից առաջին ֆրանսիացին է մահացել: Այս մասին հայտնում է BFMTV–ն՝ հղում անելով Առողջապահության գլխավոր տնօրեն Ջերոմ Սալոմոնին:
Ինչպես նշվում է, 60-ամյա տղամարդը մահացել է Պիտ-Սալպտերի հիվանդանոցում՝ փետրվարի 26-ի գիշերը: Նա գտնվում էր շատ ծանր վիճակում:
Ներկայումս Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակվելու 16 դեպք, վերջին երեքը նշվել են մեկ օր առաջ։