Երևան, 25.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (24 ՆՈՅԵՄԲԵՐԻ).Արգելվել է ատոմային զենքի օգտագործումը, ստորագրվել է Միջուկային զենքի չտարածման մասին պայմանագիր. «Փաստ» Դատաիրավական համակարգը կոճակով ու քաղաքական հանձնարարությամբ է աշխատում, իսկ մարդկային խիղճն անհույս մաhացել է. Տիգրան Աբրահամյան Ռուսաստանում օտարերկրացիների համար նոր խիստ կանոններ են ուժի մեջ մտել Շահագրգռված են ապահովել, որ Ռուսաստանը կրկին չափազանց ուժեղ չդառնա Հարավային Կովկասում. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» «Վերջին զրույցի ժամանակ ասաց՝ մա՛մ, էլի կզանգեմ, բայց Ռաֆիկիցս էլ զանգ չստացա». Ռաֆիկ Գասպարյանն անմահացել է նոյեմբերի 4-ին Շուշիի մատույցներում. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»

Հայտնի է, թե այս տարի երբ է նշվելու Սուրբ Զատիկը

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «Եթե մեռելների հարություն չկա, ապա և Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):

Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Հինանց շրջանի քառասուն օրերը Հարուցյալ Քրիստոսի՝ աշակերտներին երևալու և Աստծո արքայության մասին վկայություններ տալու հիշատակությունն են (Գործք 1:3), իսկ վերջին տասն օրերը նվիրված են Քրիստոսի Համբարձմանը:

Հինանց շրջանը ավարտվում է Հոգեգալստյան տոնով: Համբարձումից տասն օր հետո, ըստ Քրիստոսի խոստման, առաքյալների վրա իջավ Աստծո Ս. Հոգին, և զորացած առաքյալները վկայեցին Քրիստոսին ամբողջ աշխարհով:

Սուրբ Զատիկ կամ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը այս տարի (2020) նշվելու է ապրիլի 12-ին։

Ucom-ը Non-Artificial CTF 2026 կիբեռանվտանգության մրցույթի ռազմավարական տեխնոլոգիական գործընկերն էԿոնվերս Բանկը տեղաբաշխում է Արմլիզինգի պարտատոմսերը. աճուրդին հնարավոր է մասնակցել Converse Mobile-ով«Ձեզ հասանելի է վարկի գծով գերավճարի վերադարձ». IDBank-ը զգուշացնում է զեղծարարների նոր հնարքի մասին18 արդարների գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 26-ինԶՊՄԿ-ում տեխնիկական վերազինումը շարունակվում էՍահմանադրությունից հետո հաջորդը կարող է լինել մեր կրոնից և լեզվից հրաժարումը․ Մարիաննա ՂահրամանյանՍահմանադրությունը պետության հիմնարար օրենքն է, ոչ թե իշխանության սեփական քաղաքական խաղերի գործիքը. Հ. Կամենդատյան«70 տարի` նվիրումի ու արարման ճանապարհ. շնորհավո՛ր Ձեր հոբելյանը, Գագիկ Ծառուկյան». Խաչիկ ԱսրյանՄիխեիլ Կղավելաշվիլին Գիորգոբայի տոնի առթիվ ներում է շնորհել 232 դատապարտյալիՁնաբքի և մերկասառույցի պատճառով Վերին Լարսի ճանապարհը փակվել է բեռնատարների համարՀարյուրավոր հասցեներում լույս չի լինելու նոյեմբերի 25/26-ինԸնդդիմադիր համախմբման հայտարարությունը. Ուժեղ ՀայաստանՄարտունիի տարածաշրջանում անձրև է տեղում․ հանրապետության ճանապարհները բաց ենՖրանսիայի նախկին նախագահին նոր մեղադրանքներ կներկայացնենՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՈւսումնական թռիչք կատարելու նպատակով օդ բարձրացած Eurocopter AS-532 ուղղաթիռը կործանվել է․ ԹուրքիաԿրկին ձյուն կտեղա՞․ եղանակն՝ առաջիկա օրերինԷրդողան․ «Աշխատելու ենք Կովկասում խաղաղության և բարեկեցության հաստատման համար»Վանաձորում վրաերթի ենթարկված 8-ամյա երեխայի վիճակը ծայրահեղ ծանր էՀՀ ԱԺ փոխնախագահ Արամ Վարդևանյանն ընդունել է ավելի քան երկու տասնյակ բարձրաստիճան դիվանագետներիՍահմանադրական խորհուրդը չի հաստատել Սահմանադրության նախագիծը. Էդմոն ՄարուքյանԳազ չի լինելու․ հասցեներ«Հայ ժողովուրդ» և «Հայաստանի Հանրապետության ժողովուրդ» եզրույթների տարբերության մասին. Տիգրան Աբրահամյան35 տարեկան Հայաստանի ծննդյան վկայականը Ալիևի պահանջով պատռում են. Մամիկոն ԱսլանյանԱլիևյան սահմանադրությունը և «Չարի վերջը»․ Գոհար ՂումաշյանՄեր առաջարկը ձևակերպում ենք հստակ և սկզբունքային․ թոշակառուն չպետք է հարկ վճարի իր միակ բնակարանի համար․ Հրայր ԿամենդատյանԴատարանները համատարած կալանք են կիրառում, որովհետև գտնվում են քաղաքական ճնշման տակ. Ավետիք ՉալաբյանԱդրբեջանից էլեկտրաէներգիայի ներմուծումը նոր սպառնալիքներ է իր հետ բերելու. Արմեն ՄանվելյանԴադարենք շտապել պատասխանել բոլոր հարցերին․ Մհեր ԱվետիսյանՈչ ասելով Ալիևի սահմանադրությանը, մենք Հայաստանի ներքին հարցերը լուծելու ենք քաղաքական մեր դաշտի համախմբման միջոցով․ Նարեկ ԿարապետյանԸնդդիմության պատմական որոշումը. ի՞նչ են հուշում անցյալի դասերը2 միլիոն դրամ տուգանք՝ առանց ջրօգտագործման թույլտվության խորքային հորի հորատման համարՌԴ ԱԳՆ է կանչվել Լատվիայի գործերի ժամանակավոր հավատարմատարըTransfermarkt-ը ներկայացրել է տնային խաղերի ամենաբարձր հաճախելիություն ունեցող ակումբների տասնյակըԱլիևի պահանջով պարտադրվող Սահմանադրությամբ մեր պետականությունը կորցնելու ենք. մեր անկախությունն ենք փոխանցելու Ադրբեջանին. Արթուր ԴանիելյանՆոր Սահմանադրության նախագիծը վտանգում է դատավորների անկախությունը․ Դատավորների միությունԱմերիաբանկի Persona-ի մեկ տարին՝ թվերով. Ճապոնիա ճանապարհորդությունից մինչև նոր մասնաճյուղի բացումԿապիտան Ռուբեն Պրազյանը կդառնար 33 տարեկանՍահմանադրությունը երբեք հակամարտության պատճառ չի եղել. Նարեկ կարապետյանԿայուն զարգացման չափանիշների ներդրմամբ հնարավոր է ձևավորել հզոր հանքարդյունաբերական ոլորտ․ Վարդան ՋհանյանԸնդդիմադիր գործիչներին սահմանափակելը մեր երկրում դառնում է սովորական. Մենուա ՍողոմոնյանՓաշինյանի համար ալիևյան սահմանադրության հաստատումը առաջնահերթություն է. Աննա ԿոստանյանՀայ ժողովրդին պարտադրվող այս սահմանադրությունը դուռ է բացելու դեպի Ադրբեջանի երազած «Արևմտյան Ադրբեջան»՝ քանդելով մեր պետականության հիմքերը. Գոհար ՄելոյանՓաշինյանն առաջարկում է հանուն իշխանության «ԱՅՈ» Ալիևին. Նարեկ ԿարապետյանԱլիևը Փաշինյանին պատանդ է պահում` նպատակ ունենալով ոչնչացնել մեր պետությունը. Էդգար ՂազարյանԲնակիչների հետ ջերմ ու անմիջական հանդիպումները կատարած աշխատանքի լավագույն գնահատականն են և վստահ առաջ շարժվելու գրավականը. Էդուարդ Բաբայան (տեսանյութ)Ինչո՞ւ ինդուկցիոն սալօջախներն այդքան դժվար մտան մարդկանց «սրտերը». «Փաստ»Խորհրդարանական ընդդիմությունը պետք է դեմ քվեարկի ալիևյան պահանջներին. Ցոլակ ԱկոպյանԻնչո՞ւ խաղաղության համաձայնագիրը չի կնքվում. տեսանյութԳավառում շուրջ մեկդարյա տունը վերածվել է հյուրատան