Ճապոնիայի ափերի մոտ խորտակվել է բեռնատար նավ. 13 մարդ անհետ կորել է
ՄիջազգայինՃապոնական Աոմորի պրեֆեկտուրայի ջրերի մոտ GUOXING-1 բեռնատար նավը՝ Բելիզի դրոշով, խորտակվել է ձկնորսական նավի հետ բախումից հետո: 13 մարդ համարվում է անհետ կորած՝ հաղորդել է «Կիոդո» գործակալությունը:
Առափնյա պաշտպանության ներկայացուցիչների տվյալներով՝ միջադեպը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 22.20-ին: Բախումից հետո ձկնորսական նավը կարողացել է ինքնուրույն վերադառնալ նավահանգիստ: Դրանում գտնվող անձնակազմի 15 անդամները չեն տուժել:
Բեռնատար նավի անձնակազմի բոլոր անդամները եղել են արտասահմանցիներ: Դրանում եղել են Հյուսիսային Կորեայի, Վիետնամի և Ֆիլիպինների քաղաքացիներ: Մեկ մարդ փկրվել է: Եվս 13 մարդ համարվում է անհետ կորած: Նրանց որոնելու համար ուղարկվել են 4 պարեկային նավակներ: Այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդվում: