Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը ստեղծվեց
ՄիջազգայինՉինաստանում մշակվել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը: Այս մասին այսօր Ռուսաստանում հայտարարել է Չինաստանի դեսպան Ժան Հանհուին:
Մոսկվայում լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանը նշել է, որ թեև պատվաստանյութը արդյունավետ է կորոնավիրուսի դեմ պայքարելու համար, այնուամենայնիվ այն դեռ նախնական փուլում է և անհրաժեշտ են որոշակի ստուգումներ և փորձարկումներ:
Դեսպանը հերթական անգամ հերքեց կորոնավիրուսի արհեստական ծագման մասին վարկածը և նշեց, որ վիրուսը հնարավոր է առաջացած լինի վայրի կենդանիներից: Այն վարկածը, որ հիվանդության, այսպես կոչված, վարակ տարածողը չղջիկն է, շրջանառվում է, բայց դեռ հաստատված չէ:
Այս պահին ԱՄՆ-ի հինգ դեղագործական ընկերություններ նույնպես աշխատում են մահացու կորոնավիրուսային պատվաստանյութ ստեղելու վրա: Իսկ Լոնդոնի Իմպերիալ քոլեջի հետազոտողները հայտարարել են նոր տեսակի կորոնավիրուսային պատվաստանյութի ավարտի մասին: Դրա վրա են աշխատում նաև ռուս վիրուսաբանները: Բայց հարցը միայն ստեղծման մեջ չէ, այլ նաև դեղը փորձարկելու մեջ, որը շատ ավելի շատ ժամանակ կպահանջի: