Նախկին քահանայի տանը թանկարժեք քարերով գանձեր են հայտնաբերվել
ՄիջազգայինՍեն-Տրոպեում գտնվող քահանայի նախկին տան վերակառուցման ժամանակ շափյուղաներով, սուտակներով, զմրուխտներով եւ նույնիսկ ադամանդներով գանձեր են հայտնաբերվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով Le Figaro-ն:
Ընդհանուր առմամբ, ընդհանուր առմամբ, մոտ վաթսուն քար է հայտնաբերվել : Դրանց ծագումը դեռ հստակեցված չէ: Աշխատողը գտել էր դրանք բուխարին ապամոնտաժելիս: Նա մի քանի պորտսիգար էր հայտնաբերել, որոնցից յուրաքանչյուրում տասնյակ թանկարժեք քարեր են եղել:
Գանձերի արժեքը բաժանվելու է աշխատողի եւ շենքի նոր սեփականատիրոջ միջեւ:
Այստեղ 1928 թվականից քահանաներ են ապրել, իսկ 2017-ին տունը վաճառվել է բելգիացի կառուցապատողին՝ 8 միլիոն եվրոյի դիմաց: Նոր սեփականատերը նախատեսում է վերափոխել տարածքը եւ այն բուտիկի վերածել: