Թուրքիայում քուրդ զինյալները թուրք սահմանապահի են սպանել
ՄիջազգայինԹուրքիա–Իրան սահմանին քուրղ զինյալները թուրքական սահմանակետի վրա հրթիռ են արձակել։
Թուրքական Cumhuriyet–ի փոխանցմամբ՝ սահմանակետի հրթիռակոծման հետեւանքով սպանվել է սահմանապահ զինվորներից մեկը։ Ավելի ուշ քուրդ զինյալների հետքերը փնտրող եւս մեկ զինվոր էլ վիրավորվել է դաշտում տեղադրված ականի պայթյունից։