Մակրոնը չեղարկել է պլանավորած երկու միջոցառում կորոնավիրուսի պատճառով
ՄիջազգայինՆախագահ Էմանուել Մակրոնը չեղարկել է այս շաբաթ պլանավորած երկու միջոցառում կորոնավիրոսով պայմանավորված ճգնաժամին Ֆրանսիայի արձագանքի շուրջ կենտրոնանալու համար, հաղորդում է Ելիսեյան պալատը:
Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում նրա այցը հետաձգվել է, ինչպես նաեւ հետաձգվել է CRIF հրեական խմբի ամենամյա ընթրիքին մասնակցությունը: «Դա չի նշանակում, որ նախագահը մեկուսացված է, դա նշանակում է, որ նա պատրաստ է վերահսկել իրավիճակը»,-ասել է պաշտոնյան:
Նշենք, որ մարտի 2-ի դրությամբ Ֆրանսիայում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 130 դեպք: Ֆրանսիայի կրթության նախարարությունը կարգադրել է չեղարկել դպրոցական ուղեւորությունների մի մասը, հետաձգվել է գրքի փառատոնն ու կիսամարաթոնը Փարիզում, հաղորդում է RFI-ը:
Մարտի 1-ին Լուվրի աշխատակիցները հրաժարվել են բացել թանգարանը կորոնավիրուսի սպառնալիքի պատճառով: Ինչպես հայտնել է France-Presse գործակալությունը, 300 մարդ, որոնք պետք է դուրս գային աշխատանքի, ընդունել են այդ որոշումը գրեթե միաձայն՝ համարելով, որ վարակվելու վտանգն «իրական» է: Երկուշաբթի Փարիզի գլխավոր թանգարաններից մեկը փակ էր: