Վարչապետը հիվանդանոց է տեղափոխվել
ՄիջազգայինՆեպալի վարչապետ Քհադգա Փրասադ Շարմա Օլին երկրորդ երիկամի փոխպատվաստման համար հոսպիտալացվել է Թրիբհուվանի ուսումնական հիվանդանոց, հայտնում է Associated Press-ը:
Տեղական լրատվամիջոցները հայտնել են, որ վարչապետի երիկամի դոնոր է դարձել նրա մերձավոր ազգականներից մեկը:
Օլին երկար ժամանակ տառապել է երիկամների հիվանդությամբ եւ բուժում է ստացել Հնդկաստանում ու Թաիլանդում:
Նրա առաջին երիկամի փոխպատվաստումը կատարվել է 2007 թվականին Նյու Դելիում:
Նա Կոմունիստական դաշինքի ներկայացուցիչ է: Երկրի վարչապետն է դարձել 2018 թվականին: