Կորոնավիրուսի վերաբերյալ G-7-ի հայտարարությունը չի հուսադրել շուկաներին
Միջազգային«Մեծ յոթնյակի» ֆինանսների նախարարները հայտարարել են միասնական ճակատ ստեղծել՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար, սակայն որեւէ կոնկրետ գործողություն չեն առաջարկել, հաղորդում է CNBC-ը:
«Հաշվի առնելով COVID-19-ի պոտենցիալ ազդեցությունը գլոբալ աճի վրա, մենք հաստատում ենք բոլոր համապատասխան գործիքներն օգտագործելու մեր պարտավորությունը, որպեսզի հասնենք կայուն աճի եւ պաշտպանվենք նվազեցման հետ կապված ռիսկերից»,- ասվում է G-7-ի հայտարարության մեջ:
Շուկաները համաշխարհային իշխանությունների կողմից կոորդինացված գործողություններ են սպասում: ԱՄՆ-ում թրեյդերները Դաշնային ռեզերվային համակարգի կողմից դրույքաչափերի ագրեսիվ նվազեցում են գրանցում:
G-7-ի հայտարարության մեջ որէեւ կոնկրետ գործողություն չի նշվում, եւ այդ հայտարարությունից հետո ֆոնդային շուկաներում ֆյուչերսներն ընկել են:
Հայտարարության մեջ նշվում է նաեւ, որ Արժույթի միջազգային հիմնադրամն ու Համաշխարհային բանկը եւս պարտավոր են բոլոր գործիքներն օգտագործել: