Երևան, 02.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՄԵՆՅՈՒ
Ինչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրա Շաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով Սվիթերի ու վերնաշապիկի «համադրությունը». ո՞ւմ համար է այն նախատեսված. «Փաստ» ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՀՈԿՏԵՄԲԵՐԻ).Էլեկտրալամպերի առաջին գործարանը, առաջին «Զապորոժեցը», առաջին արագընթաց մայրուղին. «Փաստ» Ինչի՞ մասին է վկայում տնտեսական ակտիվության քարշակի դանդաղման միտումը. «Փաստ» Շարունակելու ենք պայքարը Ալիկ Ալեքսանյանի արդարացման և Հայաստանում իրավական պետության սկզբունքների վերականգնման համար․ «Ուժեղ Հայաստան»


«Լոբու պարկ». ժամանակակից կահույք, որն ամենևին էլ... ժամանակակից չէ

Ինչ անուն ասես, որ չեն տվել արտաքինից անձև, բայց ներկայումս շատ սիրված բազկաթոռ-պարկերին: Առավել հայտնի անուններն են «բազկաթոռ-տանձ» կամ պարզապես «տանձ», կամ էլ «Բին-բեգ»՝ «լոբու պարկ» և այլն: Բայց այդ բոլոր անունների ծագումը կապված է հենց առաջին բազկաթոռ-պարկի ստեղծման հետ, որը հայտնի է որպես «Sacco»: Շատերը, չգիտես ինչու, համոզված են, որ բազկաթոռ-պարկը նախագծել են ժամանակակից դիզայներները: 

Սակայն բազկաթոռ-պարկը, ավելի ճիշտ, նրա առաջին նմուշը ստեղծվել է մոտ կես դար առաջ: Բազկաթոռ-պարկի պատմությունը սկսվում է 1960-ականների սկզբից: Այն իրոք պատրաստել են դիզայներները, բայց ոչ ժամանակակից. հեղինակները իտալացի դիզայներներ Պիերո Գատին, Սեզարի Պաոլինին և Ֆրանկո Թեոդորոն են, և սկզբից այդ բազկաթոռ-պարկը որևէ գործնական նպատակ չի ունեցել: 

Հակադիզայն. ահա թե ինչպես կարելի է այն անվանել: Այս բազկաթոռը նրանց կողմից պարզապես հորինվել է ի հակադրություն դարեր շարունակ օգտագործվող արդեն արմատացած և ավանդական դարձած բազկաթոռի: Իտալիայի տնտեսական աճը մարդկանց հնարավորություն է տվել մտածել նման բաների մասին: 

Թերևս այս գաղափարը հնարավոր չէր լինի իրականացնել, եթե դիզայներների խմբում չլիներ չորրորդ անդամը` Աուրելիո Զանոտտան, որը կահույքի գործարանի սեփականատեր էր, իսկ նրա արտադրանքի տեսականու մեջ առկա էին տարբեր տեսակի բազկաթոռներ: 

Հենց նա էր, որ դիզայներների խենթ գաղափարի մեջ տեսել է խոստումնալից ուղղություն` անհենք կահույքի արտադրություն: Հենց նա է, որ 1968 թվականին անհենք բազկաթոռը հասցրել է լայն «զանգվածներին»: Նա այն անվանել է  «Sacco», կամ՝ իտալերենից թարգմանած՝ «պարկ»: Զանոտտան, պատմության մեջ դառնալով բազկաթոռ-պարկի առաջին արտադրողը, ավելին է արել. նա հասել է նրան, որ օգտագործելու համար այն դարձել է ավելի գործնական և տեխնոլոգիական:

 Թեոդորը, Գատին և Պաոլինին հորինել էին բազկաթոռ, որը լցվում էր ջրով, սակայն դա շատ ծանր էր և անհարմար նստելու համար: Զանոտտան է բազկաթոռների լցոնիչի համար օգտագործել պլաստմասե գնդիկներ: 

Այստեղից էլ գալիս է այդ բազկաթոռների այն անունը, որը ամերիկացիներն են տվել նրան` «լոբու պարկ»: Զանոտտան փոխել է նաև պարկը: Սկզբնապես օգտագործված պոլիվինիլքլորիդե պարկի փոխարեն (բանն այն է, որ այդ նյութը անջրանցիկ է, իսկ, ինչպես նշեցինք, սկզբում պարկի մեջ ջուր էր լցվում), նա սկսել է օգտագործել գործվածքներ, որոնք շփման դեպքում ավելի հաճելի են մարմնի համար: Նմանատիպ նյութը ուներ նաև այն առավելությունը, որ կտրուկ նստելու ժամանակ չէր պատռվում, և ավելի գեղագիտական էր: Երկար տարիներ պարկի գործվածքը բացառապես վարդագույն է եղել, որի պատճառն, ըստ երևույթին, այն էր, որ իտալացի կահույքագործի պահեստը լցված է եղել հենց այդ գույնի գործվածքով: Բազկաթոռ-պարկը կահույքագործ Զանոտտային համաշխարհային համբավ և միլիոնավոր դոլարների եկամուտ է պարգևել: «Sacco»-ն առկա է աշխարհի բոլոր խոշոր այն թանգարաններում, որտեղ ցուցադրվում են կահույքի նմուշներ: Բազկաթոռ-պարկի պատմության մեջ երկրորդ փուլ է համարվում նոր հազարամյակի սկիզբը, քանի որ սկսել է ուրվագծվել անհենք կահույքի արտադրության միտում: Միևնույն ժամանակ սկսել է փոխվել այս բազկաթոռի ձևը՝ ստեղծվել են բազմոցպարկեր, աթոռ-պարկեր և անգամ կահույքտրանսֆորմերներ: Բայց, այնուամենայնիվ, ներկայումս էլ առաջնայնության դափնեպսակը «լոբու պարկինն» է:

Նարեկ Կարապետյանի ելույթը՝ ԵԽԽՎ-ում «ՀայաՔվեի» կուսակցական թևը կմասնակցի ՏԻՄ ընտրություններին Գավառում և Գորիսում Այնպես չէ, որ Եվրոպան ամբողջովին հաշտ է Արցախի բռնազավթման հետ. Աննա Կոստանյան«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամները հյուրընկալել են «Ժողովրդավարության միջազգային դիտարան» (IODA) եվրոպական անկախ փաստահավաք առաքելության ներկայացուցիչներինՌուբեն Մեհրաբյանը դատարանի որոշմամբ ներողություն է խնդրել Սամվել ԿարապետյանիցԱդրբեջանցին ԹՐԻՓՓ-ն է գուցե փորձարկել, բայց կիսատ է ստացվել․ Մենուա Սողոմոնյան«Արցախ» անունը հնչեցնելու համար պատժվում է ամբողջ եկեղեցական համակարգը. Մենուա ՍողոմոնյանԻնչո՞ւ է Սյունիքը հայտնվել բազմաբևեռ աշխարհաքաղաքական խաղի կենտրոնում․ Արտակ Զաքարյան Հանգուցյալին սառը կոմպրես դնելուն է նման ԵՄ-ի օգնությունը, մաքսատուրքերը հանելը ոչինչ չի փոխում Իրանական կողմը պատրաստակամություն է հայտնել ներդնելու իր փորձը Երևանի մետրոպոլիտենի զարգացման գործումԳանգուղեղային վնասվածք ստացած տղամարդու կյանքը փրկել չի հաջողվելՀոկտեմբերի 2-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումըԳոռ Մինասյանն Ասիական խաղերում բավարարվեց բրոնզե մեդալովԱվտովթար՝ Կոտայքի մարզում. կա վիրավորԱդրբեջանցի զինծառայողի դեպքով բողոքի ակցիա՝ հոկտեմբերի 2-ին ԱԱԾ-ի դիմացԱդրբեջանցուց վիրավորում ստացած քաղաքացու երեխաները ևս դիմել են բուժօգնության․ մանրամասներԴոնեցկի տարածքի մոտ 11%-ը դեռևս գտնվում է Ուկրաինայի վերահսկողության տակ․ Պուտին Մոլորված զինվո՞ր, թե՞ սահմանը հատած ու քաղաքացու վրա կրակած անձ․ ի՞նչ պետք է անի ՀայաստանըԱդրբեջանցի զինծառայողի կրակոցից վիրավորված սյունեցի կինը տեղափոխվել է ԵրևանԹրամփ․ Իրանի միջուկային սպառնալիքը վերացրինք մեկ գիշերումԱնհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենան Բերքանուշ գյուղում վրшերթի է ենթարկել հեծանվորդի և դիմել փախուստի. հեծանվորդը մшհացել էՀայաստանի հավաքականի բասկետբոլիստը նորամուտն է նշել Եվրագավաթի մրցաշարումՊուտին․ Ռուսաստանի զինանոցում առկա հարվածային միջոցների նման միջոցներ այլ երկրներ չունենՎթար է. ջուր չի լինելուՀրապարակվել է հայ կնոջ ոտքին կրակած ադրբեջանցի զինծառայողի լուսանկարըԴեղերի գների տարբերությունը Հայաստանում և Վրաստանում. քաղաքացիների համար դեղորայքը դառնում է ավելի քիչ հասանելիՊայմանագրային զինծառայող է մահացելՀայ աղջկա վրա կրակած հանցագործ ադրբեջանցին հո հայ չէ ու նիկոլի իշխանությանը դեմ չէ որ կալանավորվի. Աննա ՄկրտչյանՄենք պահանջում ենք այս լուրջ միջադեպի թափանցիկ և հստակ հետաքննություն․ «Ուժեղ Հայաստան»Ադրբեջանցի զինծառայողի կողմից ձեռքի հատվածում վնասվածք է ստացել նաև վիրավոր կնոջ եղբայրըՌուսաստանը Ֆինլանդական ծոցում կալանել է «Västerbotten» նավը«Արմավիր» ՔԿՀ-ում նախատեսված փոխանցումը կանխվել է քրեակատարողական ծառայողների կողմից44-օրյա պատերազմից կարելի էր խուսափել, եթե բանակցություններում ճիշտ որոշումներ կայացվեին. Ավետիք ՉալաբյանԱԱԾ-ն ասում է՝ ձերբակալվել է. երևի առոք - փառոք կհանձնեն Բաքվին. Մարիաննա ՂահրամանյանԱՄՆ-ն Հայաստանի տարածքում «պետություն պետության մեջ» է ստեղծում․ ՌԴ ԱԽ փոխքարտուղար Երկու ֆուտբոլիստ դուրս է մնացել Հայաստանի հավաքականի հայտացուցակիցՀայաստանում անցկացվում են Ռուսաստանի հոգևոր մշակույթի օրեր Ադրբեջանցին Շաքիում երեք երեխաների ներկայությամբ է կրակել կնոջ վրաՇաքիում ադրբեջանցու կրակոցից վիրավորում ստացած կնոջ կյանքին վտանգ չի սպառնում Ադրբեջանցին հատել է ՀՀ սահմանը, կրակել քաղաքացու ոտքին, ձերբակալվել. ԱԱԾ Ադրբեջանցին մտել է Սյունիքի մարզի գյուղերից մեկ ու կրակել հայ աղջկա ոտքին Արամ Վարդեւանյանի դիպուկ ելույթը ԵԽԽՎ-ումԹաղման նպաստի տնտեսո՞ւմ, թե՞ սոցիալական անարդարություն․ Հրայր ԿամենդատյանՄենք բողոքարկելու ենք վերդիկտը. Ռուբեն Մելիքյանը դատարանին խնդրեց կիրառել մեղմ պատժամիջոց Դատախազը միջնորդեց Էդգար Ղազարյանին ազատազրկել 2.5 տարով և 3 տարով զրկել հանրային գործունեությունից Փաշինյանը կորցնում է հանրային աջակցությունը․ տեսանյութԷդգար Ղազարյանը պահանջում է կասեցնել վարույթը. ԱԺ համաձայնությունն է պետք Իշխանությունները ակնհայտորեն բախումներ են հրահրում Ռուսաստանի հետ. Հրայր ԿամենդատյանԿարող էին ասել՝ մարդ է սպանել, բայց մարդ չի մահացել. Այս գործով տուժող, վկա չկա. Էդգար Ղազարյան Եթե իշխանության նպատակն է, որ Էդգար Ղազարյանը չլինի ԱԺ-ում, ամեն ինչ պետք է անել, որ դա տեղի չունենա. Նաիրա Զոհրաբյան